Bergen

( Բերգեն )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգեն (այլ կիրառումներ)

Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդ ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։

Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։

Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1070 թվականին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից, Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ 12-րդ և 13-րդ դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները։ 1217-1299 թվականներին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը։

14-րդ դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև 18-րդ դար։

Չնայած 1702 և 1916 թվականների ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը։ 1665 թվականին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը։

Photographies by:
Guywestern - CC BY-SA 4.0
Statistics: Position
2746
Statistics: Rank
108226

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
571423689Click/tap this sequence: 8711
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բերգեն ?

Booking.com

What can you do near Բերգեն ?

8.713.733 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.714 visits today.