Vøringsfossen

( Վյորինգսֆոսսեն )

Վյորինգսֆոսսեն, (նորվ.՝ Vøringsfossen), ջրվեժ Նորվեգիայում։ Տեղակայված է Հորդալան մարզի Էյդֆյորդ քաղաքի մոտ՝ Օսլո-Բերգեն ավտոճանապարհի վրա։

Ջրվեժը գտնվում է Բյորեու գետի վրա. ընդհանուր բարձրությունը 182 մետր է, որից գահավիժող ջրային զանգվածինը՝ 163 մ։ Հանդիսանում է Նորվեգիայի՝ թվով 83-րդ բարձր ջրվեժը։ Նորվեգիայի ամենահայտնի ջրվեժներից է, որը տեսնելու համար այստեղ գալիս են հազարավոր զբոսաշրջիկներ։

Անվանումը ծագում է նորվեգերեն vyrða (հարգել) և foss (ջրվեժ) բառերից։

Պատմություն

Ջրվեժը մինչ 1821 թվականը հայտնի չի եղել լայն շրջաններին։ 1821 թվականին պրոֆեսոր Քրիստոֆեր Հանստեենը, ով այդ ժամանակ մեկնում էր Հարդանգերվիդդա՝ աստղագիտական ուսումնասիրությունների, ճանապարհին տեսնում է այն։ Ջրվեժի բարձրությունը պրոֆեսորը չափում է հետևյալ կերպ. վերից գահավիժող ջրային զանգվածը ազատ անկման արագացմամբ բազմապատկում է ժամանակին, որը պահում է սեփական գրպանի ժամացույցով և ստանում 280 մ։ 1893 թվականին այն չափվում է ևս մեկ անգամ, և ստանում են 163 մ։

1880 թվականին Օլա Գարենը որոշում է կառուցել մի հյուրանոց՝ ջրվեժի մոտ։ Միակ ճանապարհը այնտեղ հասնելու համար 1500 աստիճան հաղթահարելն էր։ Աստիճանաշղթան կառուցվել էր 1872 թվականին՝ անգլիացի զբոսաշրջիկների համար։ 1891 թվականին կառուցվում է նոր ճանապարհ, որն ուներ թունելներ, և նույն տարում բացվում է Ֆոսլի հյուրանոցը՝ Ֆրեդերիկ Լունդի գծագրի համաձայն։ Շինանյութերը բերվել էին մոտակա Էյդֆյորդ քաղաքից՝ ձիերի ու վագոնների միջոցով[1]։

Destinosjon Eidfjord. "Fossli Hotel Archived 2016-04-01 at the Wayback Machine.". Hardangerfjord.com. Retrieved 4 August 2012.
Photographies by:
Statistics: Position
1744
Statistics: Rank
71470

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
398641572Click/tap this sequence: 8653

Google street view

Where can you sleep near Վյորինգսֆոսսեն ?

Booking.com
489.454 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 92 visits today.