Chaco Culture National Historical Park

( Ազգային պատմական պարկ (Չակո) )

Չակո ազգային պատմական պարկ (անգլ.՝ Chaco Culture National Historical Park), ազգային պարկ, որը գտնվում է 137.5 քկմ տարածքի վրա և հաշվի է առնվում, որպես Հյուսիսային Ամերիկայի ամենակարևոր վայրերից մեկը, ըստ հնագետների կարծիքի։

Գտնվում է Նյու Մեքսիկո նահանգի հյուսիս-արևմուտքում՝ Ալբուկերկե և Ֆարմինգտոն քաղաքների միջև, Չակո ձորում։

Պատմություն

Մարդիկ, որոնք բնակեցնում էին այդ հողերը, ստեղծել են հսկայական ձեռագործ կառույցներ՝ ամբողջ շրջանի պատմության ընթացքում, մինչև 1800 թվականը։

Չակոն իրենից ներկայացնում է հնագույն պուէբլոների մշակույթի ծաղկման կենտրոնը։ Չնայած, որ տեղանքը անապատային էր, ձորի շրջանում կյանքը եռում էր։ Տեղի բնակիչները կառուցում էին հսկա աշտարակներ, որոնց շրջակայքում առաջանում էին ոչ մեծ բնակավայրեր։

Նման կառուցման համակարգը դարձավ ամբողջ շրջանի առանձնացված գիծ։ Տեղի կառույցների ճարտարապետական հիմնական էլեմենտներից են քարե պատերը, քարե հիմքերը և արված քարերով երեսապատումները։ Դա թույլ տվեց կառուցել 4 և ավելի հարկանի շենքեր, ինչը բնորոշ չէր տվյալ ժամանակաշրջանի համար։

Չակո ձորի հետազոտող կենտրոնը 1980 թվականի սկզբին կատարեց շատ փորձարկումներ, այդ թվում աէրոֆորոնկարահանումներ, հողի կազմի անալիզ։ Ստացված տեղեկությունները ցույց տվեցին, որ 6 մ լայնքով ճանապարհներ, իրենցից ներկայացնում են, անկախ տեղանքի մակերևույթից, բացառապես ուղիղ գծեր։

Նման ճանապարհների գծային կառուցվածքը հիշեցնում է Անգլիայում և Պերուում գտնվող Նասկա անապատի հանելուկային գծերը։ Հավանաբար, նման կառույցների հոգևոր նշանակությունը ավելի մեծ է, քան տրանսպորտայինը։ Ամենավիճարկելի վարկածներից այն է, որ նման գծերով նշվել են «ֆիզիկական պատյանից դուրս ուղևորությունների» ուղիները, որոնք կատարվել են շամանների կողմից։ Այս գաղափարի հիմնական փաստը այն է, որ Նասկա անապատում մի քանի նման գծեր տանում են դեպի ոչ մեծ տաճարների, որտեղ էլ կատարվում էին շամանական ծիսակարգերը։

Չակո ձորը 1907 թվականին համարվում է ազգային հուշարձան, իսկ 1980 թվականից այն ստացել է ազգային զբոսայգու կարգավիճակ։

Photographies by:
National Park Service (United States) - Public domain
Statistics: Position
644
Statistics: Rank
153150

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
172548639Click/tap this sequence: 2129

Google street view

Where can you sleep near Ազգային պատմական պարկ (Չակո) ?

Booking.com
487.370 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 3 visits today.