Four Corners

( Չորս անկյուն )

Չորս անկյուն (անգլ.՝ Four Corners), շրջան ԱՄՆ-ում, որ զբաղեցնում է Կոլորադոյի հարավ-արևմուտքը, Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտքը, Արիզոնայի հյուսիս-արևելքը և Յուտայի հարավ-արևելքը։ Անվանումը կապված է Չորս անկյունների հուշարձանի հետ, որ տեղադրված է չորս նահանգների սահմանին։ Սա ԱՄՆ-ի նահանգների նման հատման միակ դեպքն է։

Հուշարձանից ոչ հեռու անցնում է U.S.Route 160 արագընթաց ճանապարհը, որից դեպի հուշարձան է տանում Նյու Մեքսիկո նահանգի տեղական փոքր ճանապարհը` NM 597, որն ունի 0.45 մղոն (720 մ) երկարություն։ Հուշարձանից հյուսիս-արևելք` նրանից մեկ կիլոմետր հեռավորությամբ, հոսում է Սան Խուան գետը, որ Կոլորադոյի վտակն է։

Չորս անկյունների շրջանի բնակչության մեծ մասը հնդկացիական կիսաինքնավար ցեղերն են։ Երկու ժողովուրդների` նավահո և յուտա, բնակավայրերի սահմաններն անցնում են Չորս անկյունների հուշարձանի կողքով։ Շրջանի տնտեսական մայրաքաղաքը Նյու Մեքսիկոյի Ֆարմինգտոն քաղաքն է։

Պատմություն
 
Չորս անկյունների հուշարձանը 2010 թվականի վերանորոգումից հետո

ԱՄՆ-ն Չորս անկյունների նահանգները ձեռք է բերել Մեքսիկայից 1848 թվականի ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո։ 1863 թվականին Կոնգրեսի որոշմամբ Նյու Մեքսիկոյի արևմտյան տարածքից ձևավորվում է Արիզոնան։ Սահմանը ընդունվում է Կոլորադոյի հարավարևմտյան անկյունից հարավ գնացող գիծը։ Սա անսովոր որոշում էր Կոնգրեսի կողմից, քանի որ նոր տարածքների սահմանները միշտ որոշվում էին աշխարհագրական լայնությամբ կամ երկայնությամբ կամ էլ գետերով։ Մեկ նահանգի սահմանը մյուսի անկյունից սկսելու տարբերակը ապահովում էր Կոնգրեսին չորս պետությունների հնարավոր ստեղծումից[1]։ Այս տարածքն առաջին անգամ ԱՄՆ-ի կառավարությանն է դիմել 1868 թվականին Կոլորադոյի տարածքը պետություն հռչակելու խնդրով։ Նավահոների ցեղային առաջին կառավարությունը ստեղծվել է 1923 թվականին[2]։

Hubbard, Bill, Jr. (2009). American Boundaries: the Nation, the States, the Rectangular Survey. University of Chicago Press. p. 164. ISBN 978-0-226-35591-7. "Welcome to the Navajo Nation". Navajo Nation. Retrieved 2016-12-06.
Photographies by:
inkknife_2000 (7.5 million views +) - CC BY-SA 2.0
Statistics: Position
6397
Statistics: Rank
61260

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
947612853Click/tap this sequence: 5297
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չորս անկյուն ?

Booking.com
8.819.444 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.559 visits today.