Antelope Canyon

( Այծքաղների կիրճ )

Այծքաղների կիրճ անգլ.՝ Antelope Canyon, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Արիզոնա նահանգի հյուսիսային մասում, Փեյջ քաղաքի մոտ, Յուտայի սահմանից ոչ շատ հեռու, Կոլորադոյի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող կիրճ։ Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի պատճառով, որոնք այծքաղի մորթի են հիշեցնում։ Այծքաղների կիրճն ազգային պարկ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան հայտնի չէ, որքան Մեծ կամ Բրայս կիրճերը։ Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի հնդկացիներին։ Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել։ Այծքաղների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին (անգլ.՝ Upper Antelope Canyon, անգլ.՝ Lower Antelope Canyon): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի լուսանկարիչներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով։ Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքե...Կարդալ ավելին

Այծքաղների կիրճ անգլ.՝ Antelope Canyon, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Արիզոնա նահանգի հյուսիսային մասում, Փեյջ քաղաքի մոտ, Յուտայի սահմանից ոչ շատ հեռու, Կոլորադոյի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող կիրճ։ Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի պատճառով, որոնք այծքաղի մորթի են հիշեցնում։ Այծքաղների կիրճն ազգային պարկ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան հայտնի չէ, որքան Մեծ կամ Բրայս կիրճերը։ Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի հնդկացիներին։ Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել։ Այծքաղների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին (անգլ.՝ Upper Antelope Canyon, անգլ.՝ Lower Antelope Canyon): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի լուսանկարիչներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով։ Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում ջուրը և քամին կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ։ Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ անձրևների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով։ Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ ռելիեֆային գծերը՝ ժայռերի ներսի կողմից։

Այծքաղների կիրճը գտնվում է 4 մղոն դեպի արևելք 98-րդ մայրուղով գնալիս, Փեյջ քաղաքի և մեծ ածխային էլեկտրակայանի միջև։ Էլեկտրակայանը չնկատելն անհնար է, քանի որ այն երևում է դեռ քաղաք չհասած՝ տասնյակ մղոններից։ Ճանապարհի մոտ կան ցուցանակներ՝ «Այծքաղների վերին կիրճ» և «Այծքաղների ստորին կիրճ»։ Բայց դրանք ամերիկյան ճանապարհային ստանդարտ ցուցանակներ չեն, այլ ցուցանակի գրվածքներն արված են ձեռքով։ Այդ իսկ պատճառով այն հնարավոր է բաց թողնել տեսադաշտից։ Պետք է հիշել, որ եթե Դուք դեպի արևելք գնալիս անցել եք էլեկտրակայանը, ապա պետք է վերադառնաք։ Ճանապարհի մոտ, որը 98-րդ մայրուղուց տանում է դեպի վերին կիրճ, կա մի ոչ մեծ խրճիթ և հայտարարության տախտակ։ Սա կարող է ծառայել որպես ևս մեկ լրացուցիչ կողմնորոշիչ։

Այցելության ամենալավ ժամանակը գարնանն ու աշնանն է՝ մարտից ապրիլ և հոկտեմբերից նոյեմբեր։ Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են մինչև ամենախորը հատվածները, և կիրճն այնպիսի տեսք է ստանում, կարծես, մութ դղյակի ներսում լույս է վառվում։ Ձմռանը կիրճերի լուսավորությունը բավականին աղոտ է, ներսում շատ մռայլ է՝ խորը ստվերներ և հարթ ռելիեֆ։ Ձմեռային լուսանկարման համար ցանկալի կլինի լրացուցիչ լուսավորում։

Կլիման մայրցամաքային է. ամռանը՝ շոգ, չորային, տեղումների քիչ քանակությամբ։ Միջին ջերմաստիճանը (+30)-(+35)С°, առավելագույնը՝ +47С°: Ձմեռը մեղմ է, ոչ ցուրտ։ Սովորաբար օդի ջերմաստիճանը 0С°-ից ցածր չէ, բայց երբեմն Կանադայից այստեղ են հասնում սառը օդային զանգվածներ, որի դեպքում ջերմաստիճանը նվազում է զրոյից, և ձյուն է տեղում։

Photographies by:
Statistics: Position
701
Statistics: Rank
144340

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
685137942Click/tap this sequence: 9419

Google street view

Where can you sleep near Այծքաղների կիրճ ?

Booking.com
489.766 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 17 visits today.