ओरोविल

( Աուրովիլ )

Աուրովիլ (թարգմ.՝ Արշալույսի քաղաք), քաղաք Հնդկաստանի հարավում։ Հիմնադրվել է 1968 թվականին։ Քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանության և պաշտպանության ներքո։ Այն տեղակայված է Թամիլ Նադու նահանգում, Պուդուչերի քաղաքի մոտ։ Քաղաքը հիմնադրվել է Միրա Ալֆասայի(հանրությանը հայտնի որպես «Մայրիկ» ) կողմից։ Նա Շրի Աուրոբինդոյի` հնդիկ փիլիսոփայի հոգևոր գաղափարակիցն էր։ Նրանք միասին հիմնադրել են «Ինտեգրալ յոգա» կրոնա-փիլիսոփայական ուսմունքը։

1965 թվականին տեղի է ունենում Ալֆասայի առաջին հանրային ելույթը, որի ընթացքում նա նշում է, որ Աուրովիլը պետք է համաշխարհային քաղաք լինի, որտեղ տարբեր երկրներից եկած կանայք և տղամարդիկ կկարողանան ապրել խաղաղ և ներդաշնակ միջավայրում` մի կողմ դնելով միմյանց դավանանքը, ազգությունը և քաղաքական հայացքները։ Աուրովիլի նպատակն է միավորել մարդկանց։

Քաղաքի բացման արարողությունը տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 28-ին։ Արարողությանը մասնակցել են 124 երկրների ներկայացուցիչներ։

Այժմ Աուրովիլում մոտ չորս տասնյակ ազգերի ներկայացուցիչներ են ապրում...Կարդալ ավելին

Այժմ Աուրովիլում մոտ չորս տասնյակ ազգերի ներկայացուցիչներ են ապրում, ովքեր տարբեր ոլորտներում են աշխատում. գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արհեստ, արվեստ և այլն։ Քաղաքը նախկինում չոր անապատ էր, իսկ այժմ կատարելապես բնակելի է։

Թղթադրամի և մետաղադրամի փոխարեն բնակիչներին տրվել են հաշվեհամարներ, որոնք կապված են կենտրոնական հաշվին։ Զբոսաշրջիկներին տրվում են ժամանակավոր հաշվեհամարներ։ Աուրովիլի բոլոր բնակիչներն ամեն ամիս պետք է իրենց ներդրումն ունենան համայնքի համար։ Նրանք կարող են մյուսներին օգնել կամ գումարով կամ էլ աշխատանքով։

Photographies by:
Kaspar Konrad - Public domain
Statistics: Position
7597
Statistics: Rank
45945

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
418963275Click/tap this sequence: 1631
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Աուրովիլ ?

Booking.com

What can you do near Աուրովիլ ?

9.003.599 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 938 visits today.