Անցիրաբե

Անցիրաբե, ըստ մեծության երրորդ մեծ քաղաքը Մադագասկարում։ Բնակչությունը մոտ 250 հազար մարդ է։ Քաղաքը Վակինանկարատրա տարածաշրջանի մայրաքաղաքն է։ Անցիրաբեն գտնվում է մոտ 1500 մ բարձրության վրա, ինչի պատճառով քաղաքի կլիման զով է։

Քաղաքում գտնվում են «Տիկո» (արտադրում է կաթնամթերքի և սննդամթերքի տեսակներ), «Սթար Բրասերիզ» (արտադրում է ըմպելիքներ), «Կոտոնա» (տեքստիլ արտադրանք) և «Կոբամա» (հացահատիկ) ընկերությունները։

Քաղաքում է գտնվում Անտանանարիվու—Անցիրաբե երկաթուղու վերջնին կետը, որով ներկայումս իրականացվում են միայն ապրանքափոխադրումները։ Վինանինկարենից երկաթգիծը ձգվում է դեպի հարավ, բայց շինարարությունը դեռ անավարտ է։ № 7 պետական երթուղին Անցիրաբե քաղաքը հյուսիսից կապում է Անտանանարիվա քաղաքի հետ, իսկ հարավից՝ Ֆիանարանցուա և Թուլիարոյ քաղաքների հետ։

Քաղաքում կան տաք աղբյուրներ և տաք լոգարաններ, որոնք հատկապես հայտնի են եղել 19-րդ դարում:Անցիրաբեից ոչ հեռու գտնվում է հրաբխային ծագման Թրիտրավա լիճը։

Քաղաքը հիմնադրվել է նորվեգացի միսիոներների կողմից, ո...Կարդալ ավելին

Քաղաքը հիմնադրվել է նորվեգացի միսիոներների կողմից, որոնց դուր է եկել այստեղի կլիման։ Քաղաքի անունը թարգմանվում է որպես «մի վայր, որտեղ շատ աղ կա»։

Photographies by:
Statistics: Position
4079
Statistics: Rank
26546

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
781635429Click/tap this sequence: 6685

Google street view

Where can you sleep near Անցիրաբե ?

Booking.com
487.355 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 40 visits today.