Ամալիենբորգ թագավորական պալատ (դան․՝ Amalienborg), պալատ Կոպենհագենում, Դանիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը, որը մայրաքաղաք Կոպենհագենի այցեքարտն է և դարեր շարունակ դանիական թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրը և բնակության վայրն է եղել։ Ներկայումս Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգարետ II-ի և Արքայազն Հենրիի պաշտոնական նստավայրն է։
Անվանումը կապված է Ֆրեդերիկ III-ի կնոջ` թագուհի Սոֆի Ամալիայի անվան հետ, ում համար 1673 թվականին այդ վայրում Սոֆի Ամալիենբորգ անունով պալատ է կառուցվել (դան․՝ Sophie Amalienborg), որն այրվել է 1689 թվականի թագավորական թատրոնում օպերային ներկայացման ժամանակ բռնկված հրդեհից։
Ամալիենբորգ համալիրը ստեղծվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի (1723-1766 թթ.) ցուցումով` Օլդենբուրգյան թագավորական դինաստիայի առաջին թագավորի` Քրիստիան I -ի թագադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ։
1993 թվականին Մշակույթի և պալատների դանիական գործակալությունը Ամալիենբորգը ընդգրկել է «Դանի...Կարդալ ավելին
Ամալիենբորգ թագավորական պալատ (դան․՝ Amalienborg), պալատ Կոպենհագենում, Դանիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը, որը մայրաքաղաք Կոպենհագենի այցեքարտն է և դարեր շարունակ դանիական թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրը և բնակության վայրն է եղել։ Ներկայումս Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգարետ II-ի և Արքայազն Հենրիի պաշտոնական նստավայրն է։
Անվանումը կապված է Ֆրեդերիկ III-ի կնոջ` թագուհի Սոֆի Ամալիայի անվան հետ, ում համար 1673 թվականին այդ վայրում Սոֆի Ամալիենբորգ անունով պալատ է կառուցվել (դան․՝ Sophie Amalienborg), որն այրվել է 1689 թվականի թագավորական թատրոնում օպերային ներկայացման ժամանակ բռնկված հրդեհից։
Ամալիենբորգ համալիրը ստեղծվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի (1723-1766 թթ.) ցուցումով` Օլդենբուրգյան թագավորական դինաստիայի առաջին թագավորի` Քրիստիան I -ի թագադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ։
1993 թվականին Մշակույթի և պալատների դանիական գործակալությունը Ամալիենբորգը ընդգրկել է «Դանիայի բնության և մշակույթի ստեղծագործությունների նախնական ցանկի» մեջ, որը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ին որպես Համաշխարհային ժառանգություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն