Castelo de Óbidos

( Օբիդուշի պալատ )

Օբիդուշի պալատ (պորտ.՝ Castelo de Óbidos), միջնադարյան պատմաճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Պորտուգալիայի Լեյրիյա շրջանի Օբիդուշ քաղաքում (Էշտրեմադուրա պատմական շրջան)։ 2007 թվականին մշակույթի նախարարության կողմից ընդգրկվել է Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում։

Պատմություն

Ժամանակակից ամրոցի շինարարությունը սկսվել է 12-րդ դարում։ Պաշտպանական ոճով կառուցված դղյակն ունի քառանկյան տեսք` 30 մ երկարությամբ կողմերով։

Պալատը կառուցվել է հինհռոմեական ամրության տեղում[1]։ Մոտակայքում գտնվում է Կալդաշ դա Ռաինյա խոշոր քաղաքը (պորտ.՝ Caldas da Rainha):

5-րդ դարում Պիրենեյան թերակղզի են ներխուժել վեստգոթերը։ Օգտագործելով հռոմեական ամրությունը` նրանք կառուցել են ամրոց, իսկ որպես շինանյութ օգտագործել են Օբիդուշից 1 կմ հեռավորության վրա գտնվող հինհռոմեական պատմական Eburobrittium քաղաքի քարերը։

711-718 թվականների իսլամական նվաճումների ժամանակ ամրոցն անցել է արաբներին։ Կորդովայի ամիրայության ձևավորման ժամանակ արաբները Օբիդուշի ամրոցը դարձրել են պատմական Էշտրեմադուրա շրջանի կարևոր կետերից մեկը. այն մտել է նահանգի ստորին հատվածի մեջ։ Գնահատելով տեղի ջրի որակը` արաբները հռոմեական թերմերի տեղում վերականգնել են բաղնիքները։ Արաբներն ավարտին են հասցրել գյուղի շրջակայքում ամրոցային պատերի շինարարությունը։

1227 թվականին արաբական Բադախոս էմիրությունը մտնում է Պորտուգալիայի կազմի մեջ։ Պորտուգալացիներն ընդարձակում են ամրոցը` կառուցելով մի քանի շարք պաշտպանական պատեր։ Ամրոցն իր ժամանակակից տեսքը ձեռք է բերել 15-րդ դարում։ Պալատում սկսում են իշխել արքային ենթակվող տարբեր ֆեոդալներ։ Պալատը դառնում է պորտուգալացի իշխողների սիրելի նստավայրը հատկապես նոր ժամանակների սկզբնական հատվածում։ Միապետներն այստեղ կազմակերպում են տոնական ընդունելություններ, հարսանիքներ, տոնահանդեսներ, քանի որ Օբիդուշը գտնվում էր Լիսաբոնից ոչ հեռու։

18-րդ դարում Պորտուգալիայում տնտեսական անկում է սկսվում, և ամրոցը դատարկվում է` մասամբ վնասվելով։ Դրան նպաստում է Լիսաբոնի երկրաշարժը, որն ավերում է ամրոցի կենտրոնում գտնվող պալատը։ Սկսած 19-րդ դարից` ամրոցը դառնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն։

Mendonça, Isabel; Matias, Cecília; Elias, Margarida (2011), SIPA, ed., Castelo de Óbidos/Castelo e cerca urbana de Óbidos/Pousada de Óbidos (IPA.00003324/PT031012040001) (in Portuguese), Lisbon, Portugal: SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, archived from the original on 9 March 2016, retrieved 31 July 2016
Photographies by:
Jean-Michel Brunet - CC BY 2.0
Statistics: Position (field_position)
3548
Statistics: Rank (field_order)
27567

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
341562879Click/tap this sequence: 2329

Google street view

Where can you sleep near Օբիդուշի պալատ ?

Booking.com
456.396 visits in total, 9.078 Points of interest, 403 Destinations, 49 visits today.