Alhambra

( Ալ-Համբրա )

Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ‎‎, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ 889 թվականանին հին հռոմեական ամրությունների ավերակների վրա այն ի սկզբանե կառուցվել էր որպես փոքրիկ ամրոց և երկար ժամանակ անուշադրության էր մատնված։ 13-րդ դարի կեսերին, Նասրիների արքայատոհմի, Գրանադայի ամիրայության գահակալ Մուհամեդ I-ի օրոք ամրոցը վերակառուցվեց։ Նրա օրոք Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ 1333 թվականին Յուսուֆ I սուլթանի օրոք Ալ-Համբրան վերածվել էր թագավորական պալատի։ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1492 թվականին, Ալ-Համբրան դարձավ Իզաբելլա I-ի և Ֆերդինանդ II-ի թագավորական նստավայրը, իսկ պալատները մասամբ վերածվեցին Վերածննդի ոճի։ ...Կարդալ ավելին

Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ‎‎, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ 889 թվականանին հին հռոմեական ամրությունների ավերակների վրա այն ի սկզբանե կառուցվել էր որպես փոքրիկ ամրոց և երկար ժամանակ անուշադրության էր մատնված։ 13-րդ դարի կեսերին, Նասրիների արքայատոհմի, Գրանադայի ամիրայության գահակալ Մուհամեդ I-ի օրոք ամրոցը վերակառուցվեց։ Նրա օրոք Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ 1333 թվականին Յուսուֆ I սուլթանի օրոք Ալ-Համբրան վերածվել էր թագավորական պալատի։ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1492 թվականին, Ալ-Համբրան դարձավ Իզաբելլա I-ի և Ֆերդինանդ II-ի թագավորական նստավայրը, իսկ պալատները մասամբ վերածվեցին Վերածննդի ոճի։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։

Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։

Պատմություն
 
Համալիրի հատակագիծը 1889 թ.
 
Պալատի սենյակ և տեսարան դեպի Առիւծների բակ։

Ալհամբրա համալիրի հիմնադիրն է 1238 թ.-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I իբն Նասրը, «ալ Ահմար» (Շեկ) մականունով, ով խլեց այն Մուրսիի էմիր Յուսուֆ իբն Խուդայից։ Վերջինս մինչ այդ իր հերթին գրավել էր թուլացած Ալմոհադներից։

Մուհամեդ I-ի սկսած շինարարությունը շարունակեց նրա որդի և ժառանգորդ Մուհամեդ II-ը (1273-1302 թթ.). Յուսուֆ I-ի (1332-1354 թթ.) ժամանակ կառուցվեց Կոմարես աշտարակը, Մուհամեդ V-ի (1354-1359 թթ.) օրոք՝ Առյուծի բակը։ Առանձնացվեցին Ալքասաբան՝ որպես միջնաբերդ և Մեդինան՝ որպես էմիրի պալատով բնակելի տարածք։
1492 թ.-ին Գրանադան գրավեցին Կաթոլիկ թագավորները և Ալհամբրան դարձավ նրանց նստավայրը։ Որպես առաջին ալկալդ նշանակվեց Ինյիգո Լոպես դե Մենդոսա-ի-Կինյոնեսը (1440-1515 թթ.), իսպանացի նշանավոր բանաստեղծ մարքիզ դե Սանտիլյանայի թոռը։

XVI—XVII դարերում մզկիթի տեղում կառուցվեց Սանտա-Մարիա եկեղեցին, իսկ պալատների համալիրի մոտ հայտնվեց Կարլ V-ի պալատը։
Բուրբոնների գահակալությունից, այսինքն՝ Փիլիպոս V-ի (1700-1746 թթ.) թագավորելուց հետո իսպանացի թագավորները, կարելի է ասել, կորցրեցին Ալհամբրայի հանդեպ հետաքրքրությունը։

Ալհամբրայի պատվին է իր անունն ստացել (3851) Ալհամբրա աստերոիդը։
Photographies by:
Jebulon - CC0
Statistics: Position
1172
Statistics: Rank
101550

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
193462785Click/tap this sequence: 5481

Google street view

Where can you sleep near Ալ-Համբրա ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.