Context of Վրաստան

Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს რესპუბლიკა), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, ...Կարդալ ավելին

Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს რესპუბლიკა), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են Քարթլիի, Իմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։

Արդյունքում՝ ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն՝ որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալին) դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդներին տոնած հաղթանակն ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։ ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական նկրտումներն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Վարդերի հեղափոխությունը, որով Վրաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևմուտք (Եվրոպական միություն, Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ)) և ուղեկցվում ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական բարենորոգումներով։ Ներկայումս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը համարվում է Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշող մեծամասնությունն ընդունում է Ռուսաստանի կողմից այդ տարածքների օկուպացված լինելու հանգամանքը։

More about Վրաստան

Basic information
  • Currency Վրացական լարի
  • Native name საქართველო
  • Calling code +995
  • Internet domain .ge
  • Speed limit 110
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 5.31
Population, Area & Driving side
  • Population 4573192
  • Տարածք 69700
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
გამარჯობა
Աշխարհ
მსოფლიო
Բարեւ աշխարհ
Გამარჯობა მსოფლიო
Շնորհակալություն
Გმადლობთ
Ցտեսություն
ნახვამდის
Այո՛
დიახ
Ոչ
არა
Ինչպես ես?
Როგორ ხარ?
Լավ Շնորհակալություն
Კარგი, მადლობა
Ինչ արժե?
Რა ღირს?
Զրո
Ნული
Մեկը
ერთი

Where can you sleep near Վրաստան ?

Booking.com
489.951 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 0 visits today.