Վալենսիա (ինքնավար համայնք)

Context of Վալենսիա (ինքնավար համայնք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալենսիա (այլ կիրառումներ)

Վալենսիա կամ Վալենիսայի երկիր (իսպ.՝ Valencia, Comunidad Valenciana, կատ.՝ Comunitat Valenciana), ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորության կենտրոնական և հարավ արևելյան մասում, որի վարչական կենտրոնը Վալենսիա քաղաքն է։ Համայնքը 518 կմ երկայնքով փռվում է Միջերկրական ծովի ափով և ունի 23,259 կմ² տարածք իր 5.1 միլիոն բնակչությամբ (2009)։ Նրա տարածքը հիմնականում գտնվում է պատմական Վալենսիայի թագավորության սահմաններում։ Այն բաժանվում է երեք պրովինցիաների՝ Կաստելիոն, Վալենսիա և Ալիկանտե։

Համաձայն իր ինքնավարության կարգավիճակի Վալենսիայի ժողովուրդը համարվում է ինքնուրույն ազգություն Իսպանիայում։ Նրանց արմատները գալիս են Կատալոն-արագոնացիների արաբների կողմից գաղութականացման ժամանակաշրջանից, որից հետո Վալենսիան գրավեց Խամես I-ը 1238 թվականին Ռեկոնկիստայի ժամանակ։ Նոր հիմնադրված Վալենսիայի թագավորությունը ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալենսիա (այլ կիրառումներ)

Վալենսիա կամ Վալենիսայի երկիր (իսպ.՝ Valencia, Comunidad Valenciana, կատ.՝ Comunitat Valenciana), ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորության կենտրոնական և հարավ արևելյան մասում, որի վարչական կենտրոնը Վալենսիա քաղաքն է։ Համայնքը 518 կմ երկայնքով փռվում է Միջերկրական ծովի ափով և ունի 23,259 կմ² տարածք իր 5.1 միլիոն բնակչությամբ (2009)։ Նրա տարածքը հիմնականում գտնվում է պատմական Վալենսիայի թագավորության սահմաններում։ Այն բաժանվում է երեք պրովինցիաների՝ Կաստելիոն, Վալենսիա և Ալիկանտե։

Համաձայն իր ինքնավարության կարգավիճակի Վալենսիայի ժողովուրդը համարվում է ինքնուրույն ազգություն Իսպանիայում։ Նրանց արմատները գալիս են Կատալոն-արագոնացիների արաբների կողմից գաղութականացման ժամանակաշրջանից, որից հետո Վալենսիան գրավեց Խամես I-ը 1238 թվականին Ռեկոնկիստայի ժամանակ։ Նոր հիմնադրված Վալենսիայի թագավորությունը դարձավ ինքնավար տերություն Արագոնի թագավորության-ի ենթակայության տակ։ Վալենսիան թևակոխեց ոսկե դարաշրջան 15-րդ դարում՝ դառնալով թագի մշակութային և տնտեսական կենտրոնը, որտեղ ծնվեցին միջնադարյան կատալոնական գրականության ամենանշանավոր գործիչները։ Ինքնակառավարվող կարգավիճակը մնաց նաև Իսպանական թագավորության առաջացումից հետո, սակայն 1707 թվականին Ֆիլիպ V-ի կողմից այն չեղարկվեց։ Վալենսիայում ազգայնականացումը աճեց 19-րդ դարում։ Ինքնակառավարման ռեժիմը վերականգնվեց միայն 1982 թվականին, երբ Իսպանիան անցում կատարեց դեպի ժողովրդականություն։

Վալենսիայի ժողովուրդը խոսում է կատալոներենի ճյուղ համարվող վալենսերենով։ Պատմականորեն վալենսերենը քաղաքական ճնշումների առարկա է եղել, քանի որ երկրում առաջնությունը տրվել է իսպաներենին։ Այն իր կարգավիճակը վերադարձրել է միայն 1982 թվականին, որից հետո վալենսերենը ներդրվել է վարչական և կրթական ոլորտ։ Սակայն լեզվի օգտագործումը բնակչության մոտ գնալով նվազում է, քանի որ Իսպանիայի մյուս հատվածներից վերջին տարիներին նկատվում է բնակչության ներհոսք, որոնք հիմնականում իսպանախոս են։

More about Վալենսիա (ինքնավար համայնք)

Քարտեզ