Տոսկանա
Context of Տոսկանա
Տոսկանա (իտալ.՝ Toscana), մարզ Կենտրոնական Իտալիայում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Տիրենյան և Լիգուրական ծովերի ջրերով։ Տարածքը 23 000 կմ2 է, բնակչությունը՝ 3 578 000 մարդ (1976)։ Տոսկանայի մեջ են մտնում Մասսա-Կարարա, Լուկա, Պիստոյա, Ֆլորենցիա, Լիվոռնո, Պիզա, Արեցո, Սիենա, Գրոսետո գավառները։ Գլխավոր քաղաքը և տնտեսական կենտրոնը Ֆլորենցիան է։ Տոսկանան ներառում է Էլբան և այլ մանր կղզիներ։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները։ Ծովափնյա մասը հարթավայր է։ Տարածքի 38 %-ն անտառածածկ է։ Զարգացած տնտեսություններով մարզ է։ Արդյունահանում են կինովար, երկաթի հանքանյութ, գորշ ածուխ, պիրիտներ, մարմար։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, թղթի արդյունաբերությունները։ Զբաղվում են հացահատիկի, տեխնիկական կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։ Զարգացած է խոզաբուծությունն ու ոչխարաբուծությունը։ Տուրիզմի կենտրոն է։
More about Տոսկանա
- Population 3745983
- Տարածք 22987