Տիբեթ

Coolmanjackey - CC BY-SA 3.0 Richard Mortel - CC BY 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain NoGhost - CC BY-SA 4.0 B_cool from SIN, Singapore - CC BY 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Richard Mortel - CC BY 2.0 Richard Mortel - CC BY 2.0 Valerian Guillot - CC BY 2.0 Luca Galuzzi (Lucag) - CC BY-SA 2.5 default Wang Junbo (talk · contribs) - Public domain Ondřej Žváček - CC BY 2.5 Ljbonner - CC BY-SA 4.0 Ondřej Žváček - CC BY 2.5 Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Jan Reurink from Netherlands - CC BY 2.0 Richard Mortel - CC BY 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Preston Rhea - CC BY-SA 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Ljbonner - CC BY-SA 4.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Reurinkjan - CC BY 2.0 Reurinkjan - CC BY 2.0 Global Photographer - CC BY-SA 3.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Luca Galuzzi (Lucag) - CC BY-SA 2.5 Wang Junbo (talk · contribs) - Public domain 始见 - CC BY 2.5 cn Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain - Ondřej Žváček - CC BY 2.5 Luca Galuzzi (Lucag) - CC BY-SA 2.5 en:Edmund Candler - Public domain Reurinkjan - CC BY 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Evanosherow - CC BY 2.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Wang Junbo (talk · contribs) - Public domain Valerian Guillot - CC BY 2.0 Jucember - CC BY-SA 3.0 Wang Junbo (talk · contribs) - Public domain No images

Context of Տիբեթ

Տիբեթ (չինարեն՝ 西藏 կամ Սիծան, տիբեթերեն՝ བོད་, վայլի՝ bod, արտասանություն (լհասյան բարբառով)՝ բյո) շրջան է Կենտրոնական Ասիայում, գտնվում է Տիբեթյան լեռնաշխարհում։ Տիբեթը համարվում է տիբեթցիների ու մի շարք այլ էթնիկ խմբերի՝ Մոնփա, Թամանգ, Ցյան, Շերփա և Լհոբա ժողովուրդների հայրենիքը։ Ներկայումս Տիբեթի բնակչության կազմում զգալի թիվ են կազմում նաև Հան և Հուեյ ժողովուրդները։ Տիբեթը երկրագնդի ամենաբարձր տարածաշրջանն է, որտեղ միջին բարձրությունը ծովի մակերևույթից 5000 մետր է։ Տիբեթի ամենաբարձր կետը Էվերեստն է՝ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8848 մետր բարձրության վրա։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Տիբեթը եղել էր անկախ պետություն կամ գտնվում էր կախվածության մեջ Մոնղոլյան կայսրությունից, Ցին կայսրությունից և այլն։ 1950 թվականին Չամդոյի ճակատամարտից հետո անցել է Չինաստանի վերահսկման տակ։ Տիբեթի ներկայիս սահմանները հիմնականում գծվել են 18-րդ դարում։ 1912 թվականին Ցին դինաստի...Կարդալ ավելին

Տիբեթ (չինարեն՝ 西藏 կամ Սիծան, տիբեթերեն՝ བོད་, վայլի՝ bod, արտասանություն (լհասյան բարբառով)՝ բյո) շրջան է Կենտրոնական Ասիայում, գտնվում է Տիբեթյան լեռնաշխարհում։ Տիբեթը համարվում է տիբեթցիների ու մի շարք այլ էթնիկ խմբերի՝ Մոնփա, Թամանգ, Ցյան, Շերփա և Լհոբա ժողովուրդների հայրենիքը։ Ներկայումս Տիբեթի բնակչության կազմում զգալի թիվ են կազմում նաև Հան և Հուեյ ժողովուրդները։ Տիբեթը երկրագնդի ամենաբարձր տարածաշրջանն է, որտեղ միջին բարձրությունը ծովի մակերևույթից 5000 մետր է։ Տիբեթի ամենաբարձր կետը Էվերեստն է՝ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը, որը գտնվում է ծովի մակերևույթից 8848 մետր բարձրության վրա։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Տիբեթը եղել էր անկախ պետություն կամ գտնվում էր կախվածության մեջ Մոնղոլյան կայսրությունից, Ցին կայսրությունից և այլն։ 1950 թվականին Չամդոյի ճակատամարտից հետո անցել է Չինաստանի վերահսկման տակ։ Տիբեթի ներկայիս սահմանները հիմնականում գծվել են 18-րդ դարում։ 1912 թվականին Ցին դինաստիայի դեմ կազմակերպված Սինհայական հեղափոխությունից հետո ցին զինվորները զինաթափվեցին ու դուրս քշվեցին Տիբեթի շրջանից (Ü-Tsang): Ավելի ուշ՝ 1913 թվականին, շրջանը հռչակեց իր անկախությունը՝ առանց Չինաստանի հանրապետության կառավարության կողմից ճանաչվելու։ Ավելի ուշ Լհասան իր վերահսկողության տակ առավ Չինաստանի Սիկանի շրջանի արևմտյան մի հատված։ Տարածաշրջանը պահպանեց իր ինքնավարությունը մինչև 1951 թվականը, երբ Չամդոյի ճակատամարտից հետո անցավ Չինաստանի վերահսկման տակ, իսկ Տիբեթի կառավարությունն էլ վերացվեց 1959 թվականի անհաջող հեղաշրջման փորձից հետո։ Ներկայումս Չինաստանը վերահսկում է Տիբեթի կենտրոնական և ամրևմտյան հատվածները՝ Տիբեթի ինքնավար շրջանը, մինչդեռ արևելյան հատվածները Սիչուան, Ցինհայ և հարևան նահանգների միջև ընկած ինքնավար վարչական շրջաններ են։ Շրջանում պարբերաբար ուժեղանում են լարվածությունները՝ Տիբեթի քաղաքական կարգավիճակի հետ կապված։

Տիբեթի տնտեսության մեջ գերակշռում է սպառողական գյուղատնտեսությունը, թեև վերջին տասնամյակներին նկատվում է նաև տուրիզմի աճ։ Հիմնական կրոնը Տիբեթական բուդդայականությունն է և դրան որոշ չափով նման բոն կրոնը։ Բացի վերոնշյալներից՝ Տիբեթում ապրում են նաև տիբեթցի մուսուլմանական և քրիստոնեական փոքրմասնություններ։ Տիբեթական բուդդայականությունը հիմնական ազդեցիկ կրոնն է, որն իր արտացոլումն է գտնում նաև տիբեթյան արվեստում ու երաժշտության մեջ։ Տիբեթյան ճարտարապետությունն իր վրա կրում է չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը։ Գլխավոր կերակրատեսակներն են տապակած գարին, եղնուղտի (յակ) միսը և չասույման (կարագով թեյ)։

Where can you sleep near Տիբեթ ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.