Context of Շրի Լանկա

Շրի Լանկա (պաշտոնական անվանումը՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, մինչև 1972 թվականը կոչվել է Ցեյլոն), կղզային պետություն Ասիայում՝ Հնդկական օվկիանոսում։ Մայրաքաղաքն է Շրի Ջայավարդենեպուրակոտտե։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։

Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու մի...Կարդալ ավելին

Շրի Լանկա (պաշտոնական անվանումը՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն, մինչև 1972 թվականը կոչվել է Ցեյլոն), կղզային պետություն Ասիայում՝ Հնդկական օվկիանոսում։ Մայրաքաղաքն է Շրի Ջայավարդենեպուրակոտտե։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով։ Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները։ Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է։ Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր։

Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է։ Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում։ Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները՝ սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները։ Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի։

Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ։ Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն։ Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է։ Թեյի արտադրությամբ և արտահանությամբ Շրի Լանկան զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում։ Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, համեմունքներ, արքայախնձոր, ադամաթուզ։ Ավանդական են նաև ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը։

Արդյունաբերության մեջ գերակշռում են մանր արհեստագործական ձեռնարկությունները։ Շրի Լանկան աշխարհում առաջին տեղն է գրավում բարձրորակ գրաֆիտի հանույթով, կարևոր նշանակություն ունի նաև իլմենիտ, շափյուղա, ծովակն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանույթը։ Մշակող արդյունաբերության ավանդական ճյուղերն են թեյի, կաուչուկի վերամշակումը, կոպրայի (կոկոսապտղամիս) և կոկոսի յուղի արտադրությունը։

Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում՝ հնդկեղեգից շինված և արմավենու տերևներով կամ բրնձի ծղոտով ծածկված խրճիթներում։

More about Շրի Լանկա

Basic information
Population, Area & Driving side
  • Population 21444000
  • Տարածք 65610
  • Driving side left

Where can you sleep near Շրի Լանկա ?

Booking.com
489.335 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 162 visits today.