Nederland
ՆիդերլանդներContext of Նիդերլանդներ
Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland ( արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից։
Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։
Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16, 5 միլիոն ազգաբնակչ...Կարդալ ավելին
Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland ( արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից։
Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։
Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16, 5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7 մարդ/կմ²)։
Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև։ Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը։
Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։
More about Նիդերլանդներ
- Currency Եվրո
- Native name Nederland
- Calling code +31
- Internet domain .nl
- Speed limit 130
- Mains voltage 230V/50Hz
- Democracy index 8.96
- Population 17590672
- Տարածք 41543
- Driving side right