Kurdistan

Քուրդիստան
Jim Gordon - CC BY 2.0 Fuad2006 - CC BY 2.5 Ger Al Hamud Ser bahger - CC BY-SA 3.0 Արարատ Թրվանց - CC BY-SA 4.0 Nightstallion03 (talk) - CC BY 3.0 Sefer azeri - CC BY-SA 4.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Alexander Naumov - CC BY 3.0 Bernard Gagnon - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 David Stanley from Nanaimo, Canada - CC BY 2.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Sefer azeri - CC BY-SA 4.0 Marcin Konsek - CC BY-SA 4.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Babak.alavi - CC BY-SA 4.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Klearchos Kapoutsis from Santorini, Greece - CC BY 2.0 uncredited - CC BY-SA 3.0 Mehmetkrckrc - CC BY-SA 4.0 Navid Alizadeh Sadighi - CC BY-SA 4.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Shaun Dunphy - CC BY-SA 2.0 Farzin Izaddoust dar - CC BY-SA 4.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Sefer azeri - CC BY-SA 4.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Dosseman - CC BY-SA 4.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Dosseman - CC BY-SA 4.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 gozturk - CC BY 3.0 Fabienkhan - CC BY-SA 2.5 Ara9979 - CC BY-SA 4.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Klearchos Kapoutsis from Santorini, Greece - CC BY 2.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Dûrzan Cîrano - CC BY-SA 4.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Jim Gordon - CC BY 2.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Marcin Konsek - CC BY-SA 4.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 No images

Context of Քուրդիստան

Քուրդիստան, Քրդստան (քրդ.՝ کوردستان, Kurdistan ˌkʊɾdɪˈstɑːn) կամ Մեծ Քուրդիստան, աշխարհագրական եզր, որն իր ժամանակից գործածությամբ ընդգրկում է Միջին Արևելքում գտնվող այն տարածքները, որտեղ զգալի ներկայություն են ունեցել և այժմ բնակչության մեծամասնություն են կազմում քրդերը։ Չունի հստակորեն սահմանված աշխարհագրական եզրեր և անցյալում գործածվել է տարբեր տարածքների նկատմամբ։ Մեկ սահմանմամբ այն զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգի տարածքը, հետագայի Վանի նահանգի հարավարևմտյան գավառները։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ այն համապատասխանում է Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնաշղթաների միջև ընկած տարածքներին, ընդգրկելով Հայկական և Իրանական լեռնաշխարհների մի գգալի հատված։ Լայնագույն սահմանումներով այն կարող է ընդգրկել ժամանակակից Հայաստանի և Վրաստանի արևմտյան հատվածները և ընդարձակվել մինչև Միջերկրական ծովը և կամ Պարսից ծոցը։

«Քրդստան» եզրն առաջին անգամ հիշատակվել է Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ, նկատի ունենալով Ուռհայի և Դիարբեք...Կարդալ ավելին

Քուրդիստան, Քրդստան (քրդ.՝ کوردستان, Kurdistan ˌkʊɾdɪˈstɑːn) կամ Մեծ Քուրդիստան, աշխարհագրական եզր, որն իր ժամանակից գործածությամբ ընդգրկում է Միջին Արևելքում գտնվող այն տարածքները, որտեղ զգալի ներկայություն են ունեցել և այժմ բնակչության մեծամասնություն են կազմում քրդերը։ Չունի հստակորեն սահմանված աշխարհագրական եզրեր և անցյալում գործածվել է տարբեր տարածքների նկատմամբ։ Մեկ սահմանմամբ այն զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգի տարածքը, հետագայի Վանի նահանգի հարավարևմտյան գավառները։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ այն համապատասխանում է Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնաշղթաների միջև ընկած տարածքներին, ընդգրկելով Հայկական և Իրանական լեռնաշխարհների մի գգալի հատված։ Լայնագույն սահմանումներով այն կարող է ընդգրկել ժամանակակից Հայաստանի և Վրաստանի արևմտյան հատվածները և ընդարձակվել մինչև Միջերկրական ծովը և կամ Պարսից ծոցը։

«Քրդստան» եզրն առաջին անգամ հիշատակվել է Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ, նկատի ունենալով Ուռհայի և Դիարբեքիրի միջև ընկած մի տարածք, որտեղ բնակվում էին քրդեր։ Միջին Արևելքում տիրել են տարբեր քրդական ծագմամբ իշխաններ և հարստություններ, սակայն երբեք գոյություն չի ունեցել Քրսդստան անվամբ ինքնիշխան պետություն։ «Քրդստան» են կոչվել կամ կոչվում մի շարք վարչատարածքային բաժանումներ․ Օսմանյան կայսրության Քուրդիստանի էյալեթը, Իրանի Քուրդիստանի նահանգը, Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր Քուրդիստանի գավառը և Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանը։

Առաջին աշխարհամարտից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո քրդերով բնակեցված տարածքները հայտնվեցին Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքում։ Նշված ժամանակներից ի վեր գործածության մեջ են մտել «Թուրքական Քրդստան» («Հյուսիսային Քրդստան», պատմական Արևմտյան Հայաստան և հարակից շրջաններ), «Իրանական Քրդստան» («Արևելյան Քրդստան»), «Իրաքյան Քրդստան» («Հարավային Քրդստան») և «Սիրիական Քրդստան» («Արևմտյան Քրդստան») անվանումները։ 20-րդ դարում տարբեր անհաջող փորձեր են արվել անկախ քրդական պետականություն հիմնադրել վերոնշյալ երկրների տարածքում (օրինակ՝ Մահաբադի հանրապետությունը, Արարատյան հանրապետությունը, Քուրդիստանի թագավորությունը ևն)։ Քրդական որոշ ազգայնական կազմակերպությունների նպատակն է ստեղծել անկախ քրդական պետություն, որը կընդգրկի բոլոր քրդական մեծամասնություն ունեցող տարածքները կամ ավելին։ Այլ քրդական կազմակերպություններ ձգտում են լայն ինքնավարություն ձեռք բերել քրդաբնակ շրջաններում՝ գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում։

Ներկայումս Իրաքյան Քուրդիստանը, որը մաս է կազմում Իրաքի դաշնային հանրապետության, միակ ճանաչված ինքնավար քրդական վարչական միավորն է։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քրդական զինված խմբավորումներ իրենց վերահսկողության տակ են վերցնել հյուսիսային Սիրիայի մի զգալի հատված, ստեղծելով փաստացի ինքնավարություն։ Ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում։

Phrasebook

Բարեւ Ձեզ
Slav
Աշխարհ
Dinya
Բարեւ աշխարհ
Silav dinya
Շնորհակալություն
Spas dikim
Ցտեսություն
bi xatirê te
Այո՛
Erê
Ոչ
Na
Ինչպես ես?
Tu çawa yî?
Լավ Շնորհակալություն
Baş spas
Ինչ արժե?
Çiqas e?
Զրո
Sifir
Մեկը
Yek

Where can you sleep near Քուրդիստան ?

Booking.com
490.015 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 64 visits today.