Կեչուա (ազգ)
Context of Կեչուա (ազգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչուա (այլ կիրառումներ)
Կեչուա (կիչուա, կեշուա) (կեչուա՝ Qhichwa runa), Հարավային Ամերիկայի ժամանակակից հնդկացի ժողովուրդ։ Պերուի, Բոլիվիայի, էկվադորի բնակչության զգալի մասը։ Բնակվում են նաև Արգենտինայի և Չիլիի հյուսիսում։
Ընդհանուր թիվը՝ մոտ 9,6 - 25,2 մլն։ Խոսում են կեչուա լեզվով։ Հիմնականում կաթոլիկներ են, պահպանել են նաև մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։
16-րդ դարի իսպանական նվաճումները, ապա ստրկատիրական ու ֆեոդալական շահագործման զանազան ձևերը նպաստեցին կեչուաների ցեղային միջնորմների վերացմանը, էթնիկական միաձուլմանը, ազատագրական շարժման վերելքին և ազգային միասնական լեզվի ձևավորմանը։
19-րդ դարի առաջին քառորդում, ներառնելով բազմաթիվ էթնիկական խմբեր, ձևավորվեց կեչուա ազգությունը։
Կեչուաները զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասամբ՝ արհեստներով, աշխատում լեռնային, և տեքստիլ արդյունաբերության մեջ։