Context of Ստամբուլ

Ստամբուլ, պատմականորեն հայտնի է որպես Կոստանդնուպոլիս կամ Բյուզանդիոն, հայերենում կիրառվում է նաև Պոլիս տարբերակը (թուրքերեն՝ İstanbul, անգլ.՝ Istanbul), Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար ու պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։

Ստամբուլը համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, ...Կարդալ ավելին

Ստամբուլ, պատմականորեն հայտնի է որպես Կոստանդնուպոլիս կամ Բյուզանդիոն, հայերենում կիրառվում է նաև Պոլիս տարբերակը (թուրքերեն՝ İstanbul, անգլ.՝ Istanbul), Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար ու պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։

Ստամբուլը համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, որը, ժամանակի ընթացքում զարգանալով, դարձել է պատմության ամենանշանակալի քաղաքներից մեկը։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում Հռոմեական և Բյուզանդական (330–1204 և 1261–1453 թվականներ), այնուհետև Լատինական (1204–1261 թվականներ) և Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք։ Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի կողմից։ Դառնալով Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը դարձել է իսլամական քաղաքակրթության կենտրոններից մեկը և Օսմանյան խալիֆայության նստավայրը։

Ստամբուլը գտնվում է ռազմավարական և պատմական կարևոր նշանակություն ունեցող տեղանքում, որտեղով անցնում են Մետաքսի ճանապարհը, Եվրոպան և Մերձավոր Արևելքն իրար կապող երկաթգիծը, ինչպես նաև Սև և Միջերկրական ծովերն իրար կապող միակ ծովային ճանապարհը։ Այդ իսկ պատճառով, Ստամբուլն ունի մեծ և կոսմոպոլիտ բնակչություն, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է միայն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։ Չնայած որ Ինտերբելումի ժամանակաշրջանում Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց նորակառույց Անկարա, քաղաքը կրկին վերականգնել է իր երբեմնի փառքը և հեղինակությունը։ 1950-ական թվականներից սկսած քաղաքի բնակչությունը մեծացել է շուրջ 10 անգամ։ Պատճառը Անատոլիայի տարբեր հատվածներից և հարակից երկրներից միգրանտների մեծ հոսքն էր Ստամբուլ։ Չդիմանալով միգրանտների մեծ հոսքին՝ քաղաքային իշխանությունների հրամանով սկսեցին կառուցվել նորանոր թաղամասեր, որի արդյունքում էլ Ստամբուլը դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքը։ 20-րդ դարի վերջից սկսած քաղաքում կազմակերպվում են արվեստի, երաժշտության, ֆիլմերի և մշակութային այլ ուղղությունները ներառող փառատոններ, որոնք մինչ օրս շարունակվում են տեղի ունենալ։ Ենթակառուցվածքների զարգացման արդյունքում՝ Ստամբուլում ձևավորվել է բավականին բարդ տրանսպորտային համակարգ։

2015 թվականին մոտավորապես 12,56 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ է այցելել Ստամբուլ։ 2010 թվականին Ստամբուլը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Քաղաքը հինգերորդն է՝ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունած քաղաքների ցանկում։ Ստամբուլի գլխավոր գրավչությունն իր պատմական կենտրոնն է, որի մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչպես նաև մշակութային և զվարճանքի կենտրոնները, որոնք կարելի է գտնել քաղաքի բնական նավահանգիստ հանդիսացող Ոսկեղջյուրի ողջ երկայնքով մեկ (Բեյօղլու թաղամասում)։ Հանդիսանալով բազմազգ քաղաք՝ Ստամբուլն ունի ամենաարագ աճող տնտեսություններից մեկն աշխարհում։ Այստեղ են տեղակայված թուրքական խոշոր կազմակերպությունների կենտրոնակայանները, մեդիաընկերությունների գրասենյակները։ Միայն Ստամբուլն ապահովում է Թուրքիայի ՀՆԱ-ի 30 %-ից ավելին։ Հենվելով իր սրընթաց աճի և տնտեսական զարգացման ցուցանիշների բարձրացման վրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Ստամբուլը 5 անգամ եղել է Ամառային օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք։

Phrasebook

Բարեւ Ձեզ
Merhaba
Աշխարհ
Dünya
Բարեւ աշխարհ
Selam Dünya
Շնորհակալություն
Teşekkürler
Ցտեսություն
Güle güle
Այո՛
Evet
Ոչ
Numara
Ինչպես ես?
Nasılsınız?
Լավ Շնորհակալություն
İyiyim teşekkürler
Ինչ արժե?
Ne kadar?
Զրո
Sıfır
Մեկը
Bir

Where can you sleep near Ստամբուլ ?

Booking.com
487.388 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 14 visits today.