Context of Հոնկոնգ

Հոնկոնգ հատուկ վարչական շրջան (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։

Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։

Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։

1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական ...Կարդալ ավելին

Հոնկոնգ հատուկ վարչական շրջան (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։

Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։

Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։

1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։

Where can you sleep near Հոնկոնգ ?

Booking.com
487.403 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 29 visits today.