Deutschland

Գերմանիա
Aleksandr Zykov from Russia - CC BY-SA 2.0 Je-str - CC BY-SA 3.0 H.Peierl - CC BY 3.0 Ger1axg / later version was uploaded by Schubbay - Public domain dronepicr - CC BY 2.0 Andreas Tille - CC BY-SA 4.0 Roman Eisele - CC BY-SA 4.0 ANKAWÜ - CC0 Heribert Pohl --- Thanks for half a million clicks! from Germering bei München, Bayern - CC BY-SA 2.0 Rainer Lippert - CC BY-SA 3.0 Esther Westerveld from Haarlemmermeer, Nederland - CC BY 2.0 Genadij Etus - CC BY-SA 4.0 Thomas Wolf, www.foto-tw.de - CC BY-SA 3.0 threedots (Daniel Ullrich) - CC BY-SA 2.0 Rainer Lippert - CC BY-SA 3.0 Rainer Lippert - CC BY-SA 3.0 A.Landgraf - CC BY-SA 4.0 Inoue-hiro - CC BY-SA 3.0 Ustill - CC BY-SA 3.0 de Tina Chatzidis - CC BY-SA 4.0 Aleksandr Zykov from Russia - CC BY-SA 2.0 en:User:Ekem - Public domain Thomas Wolf, www.foto-tw.de - CC BY-SA 3.0 de M.Dirgėla - CC BY-SA 3.0 No machine-readable author provided. Popie~commonswiki assumed (based on copyright claims). - CC BY-SA 3.0 Ansgar Koreng - CC BY-SA 3.0 de User:Kolossos - CC BY-SA 3.0 Aleksandr Zykov from Russia - CC BY-SA 2.0 Je-str - CC BY-SA 3.0 Julian Herzog (Website) - CC BY 4.0 Tgel79 - CC BY-SA 4.0 Bodow - CC BY-SA 4.0 No machine-readable author provided. Michielvd assumed (based on copyright claims). - CC BY-SA 3.0 Allan Green - Public domain TeKaBe - CC BY-SA 4.0 An-d - CC BY-SA 3.0 Hinnerk Haardt - CC BY-SA 2.0 Je-str - CC BY-SA 3.0 Eric Pancer (Flickr user: vxla) - CC BY 3.0 Heribert Pohl --- Thanks for half a million clicks! from Germering bei München, Bayern - CC BY-SA 2.0 Zacke82 - CC BY-SA 3.0 Magnus Manske - CC BY-SA 3.0 Sowiso - CC BY-SA 3.0 ReRo - CC BY-SA 3.0 Kiefer. from Frankfurt, Germany - CC BY 2.0 D'oh Boy - CC BY 2.0 A.Landgraf - CC BY-SA 4.0 Holger.Ellgaard - CC BY 3.0 Bgabel - CC BY-SA 3.0 Inzeller Touristik GmbH - CC BY-SA 4.0 Pedelecs - CC BY-SA 3.0 Genadij Etus - CC BY-SA 4.0 Neil Mercer - CC BY-SA 4.0 Aleksandr Zykov from Russia - CC BY-SA 2.0 Adrian Purser from London, UK - CC BY-SA 2.0 Christian Horvat - Public domain Konrad Lackerbeck - CC BY-SA 2.5 Jerzy Strzelecki - CC BY-SA 3.0 No images

Context of Գերմանիա

Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ է...Կարդալ ավելին

Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։

Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող պետություններից է։ Գերմանական ցեղերը եվրոպական հողերում հաստատվել են Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակահատվածում և Վերդենի դաշնագրի կնքումից հետո ձևավորել սեփական պետությունը։ 10-րդ դարում ստեղծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը դառնում է տարածաշրջանի կարևորագույն ուժերից մեկը։ 15-րդ դարում հյուսիսգերմանական շրջաններում ձևավորվում է ռեֆորմացիայի շարժումը, որն ազդարարում է նոր շրջանի եվրոպական պատմության սկիզբը։ Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 1815 թվականին ստեղծվում է Գերմանական համադաշնությունը, որը Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով կենտրոնացված իշխանության ներքո միավորվում է 1871 թվականին։ 1918 թվականին Գերմանիան սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Հաջորդ տասնամյակում Գերմանիայում իշխանության եկած նացիստները՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսում են նոր աշխարհամարտ, որտեղ սակայն կրում են պարտություն։ Արդյունքում՝ վերջիններս կորցնում են նվաճված բոլոր տարածքներն ու արևելյան Գերմանիան, որը սկսում է զարգանալ սոցիալիստական ուղով։ 1989 թվականին ԳՖՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում կոմունիստական վարչակարգն արևելյան Գերմանիայում անկում է ապրում և երկրի երկու մասերը միավորվում են։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Ունի «մեծ տերության» կարգավիճակ և համարվում է տնտեսական գերհսկա (ՀՆԱ-ի ցուցանիշով՝ չորրորդն աշխարհում, անվանական ՀՆԱ-ով՝ հինգերորդը)։ Արդյունաբերական և տեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներում համարվում է համաշխարհային առաջատար։ Որպես բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած պետություն՝ Գերմանիան ապահովում է բացառիկ սոցիալական անվտանգություն, հանրային առողջապահություն, անվճար, որակյալ միջնակարգ և բուհական կրթություն:Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1957 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999 թվականից ի վեր՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաև ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը

More about Գերմանիա

Basic information
  • Currency Եվրո
  • Native name Deutschland
  • Calling code +49
  • Internet domain .de
  • Speed limit 0
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 8.68
Population, Area & Driving side
  • Population 83149300
  • Տարածք 357587
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Hallo
Աշխարհ
Welt
Բարեւ աշխարհ
Hallo Welt
Շնորհակալություն
Vielen Dank
Ցտեսություն
Auf Wiedersehen
Այո՛
Ja
Ոչ
Nein
Ինչպես ես?
Wie geht es dir?
Լավ Շնորհակալություն
Gut, Danke
Ինչ արժե?
Wie viel kostet das?
Զրո
Null
Մեկը
Einer

Where can you sleep near Գերմանիա ?

Booking.com
489.935 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 100 visits today.