Եթովպիա

Եթովպիա(የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ) (Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), երկիր է Արևելյան Աֆրիկայում, ծովային սահմաններ չունի Էրիթրեայի անջատումից հետո (մայիսի 24 1993 թվական)։

Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936 - 1941 թթ օկուպացրել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլ...Կարդալ ավելին

Եթովպիա(የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ) (Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), երկիր է Արևելյան Աֆրիկայում, ծովային սահմաններ չունի Էրիթրեայի անջատումից հետո (մայիսի 24 1993 թվական)։

Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936 - 1941 թթ օկուպացրել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլիս, 14-րդը աշխարհում։ Բնակչության տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց մոտ 53 տ, կանանց մոտ 58 տ։ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007 թվականի տվյալ)։