Չուկոտյան թերակղզի
Context of Չուկոտյան թերակղզի
Չուկոտյան թերակղզի (Չուկոտկա), (ռուս.՝ Чуко́тский полуо́стров (Чуко́тка)), թերակղզի Եվրասիա մայրցամաքի հյուսիսարևելյան ծայրամասում։ Հյուսիսում ողողվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Չուկոտյանի ծովով, իսկ հարավում՝ Խաղաղ օվկիանոսի Բերինգի ծովով։ Ալյասկայից արևելքում առանձնանում է նեղ Բերինգի նեղուցով։ Թերակղզու արևելյան ափի մոտ գտնվում է Արակամչեչեն կղզին։ Դա արևմտյան կիսագնդում Ասիայի միակ մայրցամաքային հատվածն է։
Թերակղզու տարածքը մտնում է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար շրջանի կազմի մեջ։ Թերակղզու վրա գտնվում են Պրովիդենսկի և Չուկոտսկի շրջանները։