Context of Չինաստան

Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ, չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 - Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն։

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձար...Կարդալ ավելին

Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ, չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 - Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն։

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։

Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից։ Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում։ Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն։ Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց։ 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը։ 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը։ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում։ Ե՛վ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը։

Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքենր և անկումներ։ 1978 թվականի տնտեսական ռեֆորմից հետո Չինաստանը դարձավ աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից մեկը։ 2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը։ Չինաստանը նաև աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է։ Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով։ Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր և 1971 թվականին փոխարինել է Չինապան պետությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում։ Չինաստանը նաև համարվում է մի շարք պաշտոնական կամ ոչ պաշտոնական կազմակերպությունների անդամ, որոնցից են օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը, ԲՐԻԿՍը, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա տարածաշրջանային համագործակցությունը և Մեծ քսանյակը։

Phrasebook

Բարեւ Ձեզ
你好
Աշխարհ
世界
Բարեւ աշխարհ
你好世界
Շնորհակալություն
谢谢
Ցտեսություն
再见
Այո՛
是的
Ոչ
Ինչպես ես?
你好吗?
Լավ Շնորհակալություն
好的,谢谢
Ինչ արժե?
多少钱?
Զրո
Մեկը

Where can you sleep near Չինաստան ?

Booking.com
487.365 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 50 visits today.