Context of Բրազիլիա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), Հարավային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի խոշորագույն պետությունը։ 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն։ Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից։ Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում։ Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա։

Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի։ Այն սահմանակցում է Հարա...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), Հարավային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի խոշորագույն պետությունը։ 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն։ Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից։ Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում։ Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա։

Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի։ Այն սահմանակցում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներին բացառությամբ Էկվադորին և Չիլիին և զբաղեցնում է մայրցամաքի ցամաքային տարածքի 47,3%-ը։ Պետության Ամազոնի դաշտավայրը ներառում է լայնածավալ արևադարձային անտառներ, որտեղ ապրում են կենդանական աշխարհի բազում ներկայացուցիչներ, բազմազան բնապահպանական գոտիներ և մեծ թվով բնական ռեսուրսներ։ Իր եզակի բուսական ժառանգությունը Բրազիլիային դարձնում են աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից մեկը և գլոբալ հետաքրքրության առարկա։

Բրազիլիայում բնակվել են բազմաթիվ ցեղեր մինչև 1500 թվականը, երբ ճանապարհորդ Պեդրու Ալվարեշ Կաբրալը տարածքը հայտարարեց Պորտուգալական կայսրության գաղութ։ Բրազիլիան մնաց Պորտուգալիայի գաղութը մինչև 1808 թվականը, երբ կայսրության մայրաքաղաքը Լիսաբոնից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ 1815 թվականին գաղութը ստացավ թագավորության կարգավիճակ և ձևավորվեց Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ագրավեյի միացյալ թագավորությունը։ Անկախություն ձեռք բերվեց 1822 թվականին, երբ ձևավորվեց Բրազիլիայի կայսրությունը, որը ունիտար երկիր էր և կառավարվում էր սահմանադրական միապետի և խորհրդարանական համակարգի կողմից։ 1824 թվականին ընդունվեց առաջին սահմանադրությունը և ձևավորեց երկպալատանի խորհրդարանը, որն այժմ կոչվում է Ազգային կոնգրես։ Երկիրը դարձավ նախագահական հանրապետություն 1889 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 1964 թվականին ռազմական դիկտատուրա հաստատվեց երկրում ռազմական հեղաշրջումից հետո, որն իշխեց մինչև 1985 թվականը, որից հետո քաղաքացիական կառավարությունը վերադարձվեց։ Բրազիլիայի ներկայիս սահմանադրությամբ, որն ընդունվել է 1988 թվականին, ամրագրված է, որ երկիրը ժողովրդավարական դաշնային հանրապետություն է։ Չնայած հարուստ մշակութային պատմությանը, երկիրը ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների քանակով տասներեքերորդն է աշխարհում։

Բրազիլիան ունի զարգացող տնտեսություն.: Նոմինալ ՀՆԱ-ի մակարդակով Բրազիլիան իններորդն է աշխարհում։ Երկիրը աշխարհի խոշորագույն հացահատիկ արտադրողներից մեկն է և խոշորագույն սուրճ արտադրողը վերջին 150 տարում։ Երկիրը դասակարգվում է որպես միջինից բարձր մակարդակի տնտեսություն ունեցող Համաշխարհային բանկի կողմից և նորովի ինդուստալիզացված երկիր, որի ազգային հարստությունը ամենամեծն է Լատինական Ամերիկայում։ Բրազիլիան տարածաշրջանային տերություն է և շատ ժամանակ համարվում է մեծ տերություն կամ միջին տերություն միջազգային հարաբերություններում։ Նրա միջազգային ճանաչման և ազդեցության շնորհիվ որոշ դեպքերում երկիրը համարվում է զարգացող տերություն և պոտենցիալ գերտերություն։ Բրազիլիան ՄԱԿ-ի,Մեծ քսանյակի, ԲՐԻԿՍ-ի, Հարավամերիկյան ազգերի միության, Mercosul-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Իբերո-ամերիկյան պետությունների կազմակերպության և Պորտուգալալեզու երկրների համագործակցության հիմնադիր անդամ է։

More about Բրազիլիա

Basic information
Population, Area & Driving side
  • Population 203062512
  • Տարածք 8515767
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Olá
Աշխարհ
Mundo
Բարեւ աշխարհ
Olá Mundo
Շնորհակալություն
obrigada
Ցտեսություն
Adeus
Այո՛
Sim
Ոչ
Não
Ինչպես ես?
Como você está?
Լավ Շնորհակալություն
Tudo bem, obrigado
Ինչ արժե?
Quanto isso custa?
Զրո
Zero
Մեկը
Um

Where can you sleep near Բրազիլիա ?

Booking.com
489.310 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 137 visits today.