Բարսելոնա

Context of Բարսելոնա

Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը ։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։

Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն ...Կարդալ ավելին

Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը ։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։

Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։

Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։

Քարտեզ