Խայբերի լեռնանցք
Խայբերի լեռնանցք, լեռնային կարևոր անցում Աֆղանստանի և Պակիստանի միջև։ Հատում է Ապինգար լեռնաշղթան Քաբուլ գետի կիրճից հարավ։ Երկարությունը 53 կմ է, լայնությունը՝ 15-130 մ։ Գլխավոր լեռնանցքը գտնվում է 1030 մ բարձրության վրա։ Խայբերի լեռնանցքով է անցնում Փեշավար-Քաբուլ խճուղին և Պակիստանից Աֆղանստանի սահմանը տանող երկաթուղին։
Ավելացնել նոր մեկնաբանություն