Խաղաղության և համաձայնության պալատ

Խաղաղության և համաձայնության պալատ, բրգաձև շինություն, որը ստեղծվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ճարտարապետ Նորման Ֆոսթերի կողմից հատուկ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի» անցկացման համար։

Պատմություն
 
Աստանայի բուրգերի պատկերը հոբելյանական 500 տենգեի վրա՝ նվիրված Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակին

Խաղաղության և համաձայնության պալատի նախագծի հեղինակը բրիտանացի ճարտարապետ Նորման Ռոբերտ Ֆոսթերն է։ Բուրգի շենքը կառուցվել է թուրքական «Սեմբոլ Ինշաաթ» շինարարական ընկերության կողմից։

Բուրգի կառուցումն ավարտվել է 2006 թվականին, իսկ համերգասրահը բացել է Մոնսերատ Կաբալյեն։

Խաղաղության և համաձայնության պալատը մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Բուրգը դարձել է տարբեր կրոնների, էթնիկ խմբերի և մշակույթների միասնության, ժողովրդի և պետության, ամբողջ աշխարհի խորհրդանիշը։ Խաղաղության և համաձայնության պալատի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նազարբաևին։ Վերջինս այն ներկայացրել է 2003 թվականի սեպտեմբերի 23-24-ը Աստանայում կայացած «Համաշխարհային և ավանդական-ազգային կրոնների առաջին համագումարի» ժամանակ։ 2006 թվականին Խաղաղության և համերաշխության պալատը ընդունել է երկրորդ համագումարի պատվիրակության անդամներին և մասնակիցներին։

Photographies by:
jtstewart - CC BY-SA 2.0
Statistics: Position
2795
Statistics: Rank
42882

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
735846129Click/tap this sequence: 4121

Google street view

Where can you sleep near Խաղաղության և համաձայնության պալատ ?

Booking.com
489.783 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 34 visits today.