Վևի ամրոց

Վևի ամրոց (ֆրանսերեն՝ Château de Vêves), ամրոց Բելգիայում։ Գտնվում է Նամյուր պրովինցիայում, Սել գյուղի մերձակայքում, բարձրադիր ժայռի վրա։ Դասակարգվել է որպես Վալոնիա երկրամասի կարևորագույն ժառանգություն։

Վևի ամրոց (ֆրանսերեն՝ Château de Vêves), ամրոց Բելգիայում։ Գտնվում է Նամյուր պրովինցիայում, Սել գյուղի մերձակայքում, բարձրադիր ժայռի վրա։ Դասակարգվել է որպես Վալոնիա երկրամասի կարևորագույն ժառանգություն։

Պատմություն

Մի ավանդազրույցի համաձայն՝ այդ ժայռի վրա բերդ կամ ամրոց կառուցվել է սկսած դեռևս յոթերորդ դարից՝ Պիպին Հերստալացու ժամանակներից։

Միջնադարի ավելի ուշ ժամանակներում տեղանքն ընկել է Բոֆորտ ընտանիքի տիրապետության տակ, որի ներկայացուցիչների հանձնարարությամբ և հսկողությամբ մոտավորապես 1220-1230 թվականներին մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել, և կառուցվել է ամրոց[1]։

Համարվում է, որ ներկայիս ամրոցը՝ անկանոն հնգանկյան տեսքով և վեց տարաչափ, կլոր աշտարակներով, կառուցվել է մոտավորապես 1410 թվականին (ի դեպ, ամրոցի անկանոն հնգանկյան ձևը տեղանքի թելադրանքով է ընտրված)։ Հետագայում իրականացվել են վերակառուցումներ, նորացումներ, որոնց արդյունքում փոփոխությունների են ենթարկվել մասնավորապես ներքնաբակի պատերը։ Դրանցից մեկը շարված է երկմակարդակ գալերեայի տեսքով, իսկ մյուսը՝ Լյուդովիկոս Տասնհինգերորդի ոճով, կարմիր աղյուսով։ Ամրոցի հյուսիսային ճակատը պսակված է ոչ մեծ գմբեթով, որի վրա ժամացույց է տեղադրված։

Ներկայումս ամրոցն ունի թանգարանի կարգավիճակ և բաց է հասարակության առջև։

Замок Вев в провинции Намюр
Photographies by:
Jean-Pol GRANDMONT - CC BY 2.5
Statistics: Position
3839
Statistics: Rank
88827

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
619742538Click/tap this sequence: 2146
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վևի ամրոց ?

Booking.com

What can you do near Վևի ամրոց ?

8.723.656 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 9.794 visits today.