Wartburg

( Վարթբուրգ (դղյակ) )

Վարթբուրգ դղյակ (գերմ.՝ Wartburg), դղյակ Թյուրինգիայում։ Գտնվում է Այզենախ քաղաքի մոտակա բլրի վրա` Թյուրինգյան անտառի հյուսիսարևելյան մասում, ծովի մակարդակից 441 մ բարձրության վրա։ Գերմանիայի պատմամշակութային հուշարձան է։ 1521 թվականի մայիսի 4-ից մինչև 1522 թվականի մարտի 6-ը, խուսափելով հետապնդումից, ամրոցում թաքնվել է եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը։ Այստեղ նա թարգմանել է Նոր կտակարանը։ 1999 թվականին դղյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն
 
Վարթբուրգը 1900-ական թվականներին

Վարթբուրգ դղյակը պատկանել է Լյուդովինգների ազնվական տոհմին։ Տոհմի հիմնադիր Լյուդվիգ Մորուքավոր կոմսը (մահացել է 1056 թվականին) կրում էր գրեթե անհայտ ֆոն Ռինեկ (von Rieneck) ազգանունը։ Նրան հովանավորում էր Մայնցի արքեպիսկոպոսը։ Նրա որդի (կամ թոռ) Լյուդվիգը 1073 թվականին Վարթբուրգ լեռան վրա հիմնում է իր ամրոցը[1]։ Դղյակն առաջին անգամ հիշատակվում է 1080 թվականին, երբ արքա Հենրի IV-ի ջոկատները հարձակվում են ամրոցի վրա։ 1113 թվականին, Լյուդվիգը, ձախողվելով Հենրի V արքայի դեմ կազմակերպված ապստամբությունում, իր ազատության դիմաց ստիպված զիջում է դղյակը։ Այդ փաստը վկայում է դղյակի ռազմական նշանակության մասին։

Լինելով Մայնցի արքեպիսկոպոսների կողմնակիցները` Լյուդովինգները շուտով ձեռք են բերում իշխանություն ու ճանաչում։ 1131 թվականին Լյուդվիգի որդի Լյուդվիգ I-ը Լոտար III արքայից ստանում է դերկոմսի, ապա նաև հերցոգի կոչում։ Այդ ժամանակաշրջանում դղյակը փայտից էր։ Դղյակի` այդ շրջանի տեսքը չի պահպանվել։

Դղյակը զգալիորեն բարեկարգում է Լյուդվիգ II-ը (1140-1172)։ Նրա իշխանության օրոք` 1156-1162 թվականներին, ամրոցում կառուցվում է պալատ, որը պատմամշակութային մեծ արժեք ուներ։ Ամրոցի արևելյան պատը նույնպես 12-րդ դարից է հասել մեր օրերը։

 
Դղյակի բակերից մեկը, 1900

Վերջին Լյուդովինգը` Հենրին, կառավարել է 1227-1247 թվականները։ Վարթբուրգի դղյակը եղել է նրա գլխավոր և հիմնական նստավայրը։ Նրա մահից հետո` 1247 թվականին, ժառանգության համար պայքարի արդյունքում դղյակն անցնում է Վետիններին (գերմ.՝ Wettiner): Ավելի ուշ Թյուրինգիան անցնում է Մայսենի կոմսին, իսկ Վարթբուրգը դառնում է նրա նստավայրը։

1318 թվականին դղյակը խիստ տուժել է հրդեհից։ 1319 թվականին սկսվում են դղյակի վերականգնման աշխատանքները։ Այդ ժամանակ են կառուցվում ջեռուցվող մեծ շինությունը և ամրոցի հարավային աշտարակը։

15-րդ դարում դղյակը կորցնում է իր նախկին շքեղությունն ու նշանակությունը։ Դա ազդում է նաև դղյակի ճարտարապետական տեսքի վրա. քարե շինությունների փոխարեն կառուցվում են ավելի էժան փայտե կոնստրուկցիաներով շինություններ։

Վարթբուրգը ճարտարապետական նշանակալից փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Սկսած 1950-ական թվականներից` դղյակում կատարվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ։

«Вартбург»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
Photographies by:
Statistics: Position
3073
Statistics: Rank
38399

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
765138492Click/tap this sequence: 2129

Google street view

Videos

Where can you sleep near Վարթբուրգ (դղյակ) ?

Booking.com
489.222 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 49 visits today.