Տիկալ

Տիկալ, Մուտուլյան թագավորության մայրաքաղաք, մայաների խոշորագույն քաղաքներից մեկը։ Տեղակայված է Գվատեմալայի էլ-Պետեն նահանգում։ Տիկալը իր հզորության գագաթնակետին է հասել Մեզոամերիկյան ժամանակաշրջանում։ Քաղաքի կենտրոնում են գտնվում 6 բարձր աստիճանաձև բուրգերը, որոնց վերին հատվածներում կան տաճարներ։

Պատմություն

Հնդկացիների բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարում։

1-9-րդ դարերում Տիկալը եղել է մայաների քաղաքակրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Հետազոտությունների արդյունքում այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմել է 100-200 հազար մարդ։ 10-րդ դարի վերջին, մի շարք ապստամբություններից հետո, քաղաքը վերջնականապես լքվեց բնակիչների կողմից։ Մայաների լեզվով Տիկալ նշանակում է «տեղ, որտեղ լսվում է հոգիների ձայներ»։ Հերոգլիֆային արձանագրություններում հիշատակվում է քաղաքի ավելի հին անվանումը՝ Yax Mutal:

Տիկալը և հարակից տարածքները Գվատեմալայի կառավարության կողմից ներգրավված են նույնանուն ազգային պարկի մեջ։ 1979 թվականին ազգային պարկը մտել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Հոլիվուդյան «Աստղային պատերազմներ» ֆիլմում քաղաքի ավերակները օգտագործվել են որպես ֆոն։

Տիկալը համարվում է այն առավել նշանակալի տեղերից մեկը, որտեղ նշվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ը։ Սակայն, արդյունքում, կառավարության կարծիքով տեղանքին էական վնաս է հասցվել[1]։

Գվատեմալայում «աշխարհի վերջը» դիմավորող զբոսաշրջիկները վնասել են տաճարը
Photographies by:
Statistics: Position
2383
Statistics: Rank
122520

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
948712536Click/tap this sequence: 9455
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Տիկալ ?

Booking.com

What can you do near Տիկալ ?

9.001.669 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.151 visits today.