台北101
( Թայբեյ 101 )Թայբեյ 101, երկնաքեր Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Գտնվելու վայրը` Չինաստան, շինարարություն` 1999-2003 թթ., ճարտարապետ ՝ C.Y.Lee և Partners, սեփականատեր՝ Taipei Financial Center Corp, կառուցապատողներ՝ KTRT Joint Venture Samsung Enginneering Construction, վերելակների քանակ՝ 61-ից ավելի, շենքի ներսի տարածք՝ 412500 մ/ք, հարկերի քանակը՝ 101:
Թայբեյ 101-ը երկնաքեր է, որը գտնվում է Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Երկնաքերն ունի 101 հարկ, բարձրությունը `509.2 մ, սայրի հետ միասին։ Ստորին հարկերում գտնվում են առևտրի կենտրոններ, վերին հարկերում` գրասենյակներ։ Թայբեյ 101-ն աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում 8-րդն է, իսկ Ասիայում` 5-րդը։ 2003-ից մինչեւ 2007 թ. եղել է մայրցամաքի ամենաբարձր շենքը։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1999 թ-ին, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2003 թ-ի նոյեմբերի 17-ին։ Երկնաքերի արժեքը կազմել է 1,7 մլրդ. $։ Այս երկնաքերում գտնվում են աշխարհի ամենաարագ վերելակները, որոնք շարժվում են 60.6 կմ/ժ արագությամբ։ 5-րդ հարկից մինչև 89-րդ հարկ կարելի է հասնել 39 վայրկյանում։ Ապակուց, պողպատից և ալյումինից այս շինությունը պահում են 380 բետոնե հիմք, որոնցից յուրաքանչյուրը մտնում է հողի տակ` 80 մ խորության վրա։ Փլուզման վտանգը մրրիկից և երկրաշարժից նվազեցնում է 660 տոննայանոց ճոճվող-գունդը, որը գտնվում է 87 և 91-րդ հարկերի մեջտեղում։ Կառուցողների խոսքով, աշտարակը կարող է դիմադրել այնպիսի հզոր երկրաշարժի, որն այդ տեղայնքում լինում է 2500 տարին մեկ։ Շինության սեփականատերը Թայբեյի ֆինանսների կորպորացիան է։ Շենքի անվանումն ի սկզբանե պետք է լիներ «Թայբեյի համազգային ֆինանսների կենտրոն»։ Շինությունը համարվում է Թայբեյի և ամբողջ Թայվանի գլխավոր ժամանակակից սինվոլներից մեկը։ Այն ունի 101 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկեր։ Նրա ճարտարապետական ոճը ընտրված է պոստմոդեռնիզմի ոգով, համեմված ժամանակակից ավանդույթներով և հին չինական ճարտարապետությամբ։ Բարձրահարկ առևտրի կենտրոնն իր մեջ պարունակում է հարյուրավոր խանութներ, ռեստորաններ և ակումբներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն