Храм Светог Саве у Београду

( Սուրբ Սավվայի տաճար )

Սուրբ Սավվայի տաճար (սերբ.՝ Храм светог Саве/Hram svetog Save), Սերբ ուղղափառ եկեղեցի Բելգրադում, Վրաչար բարձրավանդակում։ Համարվում է աշխարհում ամենամեծ ուղղափառ եկեղեցին և դասակարգվում է աշխարհի ամենամեծ տասը եկեղեցիների շարքում։ Տաճարը նվիրված է Սուրբ Սավվային (1175-1236 թթ.)՝ Սերբ ուղղափառ եկեղեցու հիմնադրին։ Տաճարը դասվում է քաղաքի հուշարձանների շարքում։

Պատմություն

Տաճարի կառուցման աշխատանքներն սկսվել են 1894 թվականին Վրաչար բարձրավանդակի այն վայրում, որտեղ 1595 թվականին Օսմանյան Սինան փաշան այրել է Սուրբ Սավվայի աճյունը[1][2]։

Մի քանի տասնամյակների պլանավորման և բազմաթիվ մրցույթներից հետո շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 1935 թվականին և մինչև 1939 թվականը կանգնեցվել են 12 մետր բարձրությամբ պատերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարի շինարարությունը դադարեցվեց և շարունակվեց միայն 1986 թվականին։ Տաճարի գմբեթի կառուցումն ավարտվեց 1989 թվականին։

1999 թվականի ապրիլի 20-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ II-ն այցելել է Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն և Սերբիայի պատրիարք Պավելի հետ պատարագ մատուցել տաճարում (մինչև մեծ մուտք, այսուհետև՝ դեպի տաճարի դիմացի հրապարակ). աղոթք է բարձրացվել Հարավսլավիայի ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար[3]։

2004 թվականին տեղի է ունեցել դեռևս ոչ ամբողջությամբ ավարտված տաճարի բացման արարողությունը։

2008 թվականի մարտին օծվել է տաճարի մատուռը։

Բելգրադի Վրաչար բարձրավանդակում են գտնվում նաև Սերբիայի ազգային գրադարանը և հսկայական զբոսայգին։

Мы строим храм — храм строит нас(չաշխատող հղում) «Православная Москва» № 2 (январь 2009 г.) Nikolaj Velimirović (January 1989)։ The Life of St. Sava։ St. Vladimir's Seminary Press։ էջ 159։ ISBN 978-0-88141-065-5  Сятейший Патриарх Алексий II посетил Белград(չաշխատող հղում) Официальный сайт РПЦ, 21 апреля 1999
Photographies by:
Fred Romero from Paris, France - CC BY 2.0
Fred Romero from Paris, France - CC BY 2.0
Andrija12345678 - CC BY-SA 4.0
Statistics: Position
1885
Statistics: Rank
67386

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
594726813Click/tap this sequence: 2141

Google street view

Videos

Where can you sleep near Սուրբ Սավվայի տաճար ?

Booking.com
487.381 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 7 visits today.