გერგეტის სამების ეკლესია
( Սուրբ Երրորդություն եկեղեցի (Գերգեթի) )- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի (վրաց.՝ გერგეტის წმინდა სამება, Գերգետիս Ցմինդա Սամեբա), եկեղեցի Վրաստանում։ Գտնվում է Կազբեկ լեռան լանջին, Ռազմավիրական ճանապարհի վրա գտնվող Գերգեթի գյուղում, Չխերի գետի աջ ափին, Ստեփանծմինդա ավանի վերևում, 2 170 մ բարձրության վրա։
Կառուցվել է 14-րդ դարում։ Խևի նահանգի միակ խաչաձև գմբեթավոր տիպի եկեղեցին է։ Տաճարին կից պահպանվել է միջնադարյան զանգակատուն։
Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել, իսկ այժմ վերադարձվել է Վրացական Ուղղափառ Եկեղեցուն։ Ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների մոտ։
Photographies by:
Nata Mostova - CC BY-SA 4.0
Nata Mostova - Public domain
Levan Gokadze - CC BY-SA 2.0
Levan Gokadze - CC BY-SA 2.0
Nicolai Bangsgaard - CC BY 2.0
Zones
Statistics: Position
1469
Statistics: Rank
161318
Ավելացնել նոր մեկնաբանություն