Sint-Baafskathedraal
( Սուրբ Բավոնի տաճար (Գենտ) )Ներկայիս եկեղեցու տեղում սկզբում եղել է Սուրբ Հովհաննես Մկրտչի փայտե մատուռը, որն օծվել է 942 թվականին Տուրնեի և Նուայոնի եպիսկոպոսի՝ Տրանսմարուսի կողմից։ 1038 թվականին մատուռը ընդարձակվել է և վերակառուցվեց ռոմանական ճարտարապետական ոճով։ Այս եկեղեցու և սկզբնական փայտե եկեղեցու հետքերը մինչ օրս պահպանվել են ներկայիս դամբարանում։
14-16-րդ դարերում եկեղեցին պարբերաբար վերակառուցվել է և ընդարձակվել գոթական ճարտարապետական ոճով։ Սկզբում ստեղծվել է նոր երգչախմբի նոր տաղավարը, ապա՝ ամբուլատորիան, իսկ երրորդ փուլում՝ նավերը։ 1569 թվականի հունիսի 7-ը համարվում է տաճարի շինարարության ավարտը։
1539 թվականին եկեղեցին դարձավ կոլեգիալական՝ Սուրբ Բավոնի աբբայության լուծարումից հետո, որը տեղի ունեցավ Կառլոս V կայսեր դեմ քաղաքացիների ապստամբության արդյունքում (Վերջինս մկրտվել է այս տաճարում)։ 1559 թվականին հիմնվել է Գենտի թեմը, և եկեղեցին դարձել է նրա Մայր տաճարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն