قناة السويس

( Սուեզի ջրանցք )

Սուեզի ջրանցք (արաբ․՝ قناة السويس‎‎ qanāt as-suwēs), Սուեզի պարանոցով Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող արհեստական ջրանցք Եգիպտոսում։ Ջրանցքը կառուցվել է 1859–1869 թվականների ընթացքում Սուեզի ջրանցքի կազմակերպության կողմից, իսկ պաշտոնապես բացվել է 1869 թվականի նոյեմբերի 17-ին։ Ջրանցքը հնարավորություն է տալիս Հյուսիսային Անտլանտյան օվկիանոսից հասնել Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններ Միջերկրական և Կարմիր ծովերով՝ խուսափելով Հարավային Անտլանտյան օվկիանոսից և Հնդկական օվկիանոսի հարավային շրջաններից՝ այսպիսով կրճատելով ճանապարհորդությունը մոտավորապես 7000 կմ։ Սուեզի ջրանցքը ձգվում է հյուսիում մինչև Պորտ Սաիդ, իսկ հարավում մինչև Սուեզ քաղաքում Թևֆիք նավահանգիստ։ Ջրանցքի երկարությունը 193,30 կմ է։ 2012 թվականին 17225 նավեր են անցել ջրանցքով (միջինը օրական 47 նավ)։

Կոստանդնուպոլիսի կոնվենցիայի համաձայն՝ ջրանցքը կարող է օգտագործվել «թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ թե՛ առևտրական, թե՛ ռազմ...Կարդալ ավելին

Սուեզի ջրանցք (արաբ․՝ قناة السويس‎‎ qanāt as-suwēs), Սուեզի պարանոցով Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող արհեստական ջրանցք Եգիպտոսում։ Ջրանցքը կառուցվել է 1859–1869 թվականների ընթացքում Սուեզի ջրանցքի կազմակերպության կողմից, իսկ պաշտոնապես բացվել է 1869 թվականի նոյեմբերի 17-ին։ Ջրանցքը հնարավորություն է տալիս Հյուսիսային Անտլանտյան օվկիանոսից հասնել Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններ Միջերկրական և Կարմիր ծովերով՝ խուսափելով Հարավային Անտլանտյան օվկիանոսից և Հնդկական օվկիանոսի հարավային շրջաններից՝ այսպիսով կրճատելով ճանապարհորդությունը մոտավորապես 7000 կմ։ Սուեզի ջրանցքը ձգվում է հյուսիում մինչև Պորտ Սաիդ, իսկ հարավում մինչև Սուեզ քաղաքում Թևֆիք նավահանգիստ։ Ջրանցքի երկարությունը 193,30 կմ է։ 2012 թվականին 17225 նավեր են անցել ջրանցքով (միջինը օրական 47 նավ)։

Կոստանդնուպոլիսի կոնվենցիայի համաձայն՝ ջրանցքը կարող է օգտագործվել «թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ թե՛ առևտրական, թե՛ ռազմական նավերի կողմից առանց որևէ խտրականության»։

2014 թվականի օգոստոսին շինարարական աշխատանքներ են սկսվել, որի նպատակն էր ընդլայնել Բալլահի շրջանցումը 35 կիլոմետրով՝ ջրանցքի անցումային ժամանակը արագացնելու համար։ Այս ընդլայնման նպատակներից մեկն էլ այն էր, որ Սուեզի ջրանցքով օրական 49 նավի փոխարեն 97 նավ անցնել կարողանա։ Նորակառույց հատվածի բացումը կատարվել է 2016 թվականի փետրվարի 24-ին։

Photographies by:
Statistics: Position
2291
Statistics: Rank
55134

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
147263589Click/tap this sequence: 6449

Google street view

Where can you sleep near Սուեզի ջրանցք ?

Booking.com
490.026 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 75 visits today.