Xochicalco
( Շոչիկալկո (Մեքսիկա) )Շոչիկալկո (իսպ.՝ Xochicalco), անտիկ նախակոլումբոսյան կառույց Մեքսիկայում՝ Մորելոս նահանգում։ Նրա անվանումը ացտեկերենից թարգմանաբար նշանակում է «Պալատի ծաղիկներ»։ Գտնվում է Կուերնավասա քաղաքից 38 կմ հարավ-արևմուտք։ Շոչիկալկոն նախկինում եղել է ծաղկուն քաղաք, կրոնական կառույց և առևտրի կենտրոն։
Շոչիկալկոն մայաների, ացտեկների և ինկերի քաղաքակրթության ժառանգորդներից է։ Պալատի պատկերազարդումներն ավելի մոտ են մայաների քաղաքակրթությանը։ Տաճարի մոտակայքի բնակիչները մինչ օրս խոսում են մեռած լեզու հանդիսացող ացտեկերենով։ Տաճարի հարևանությամբ գտնվում է մի շենք, որը հանդիսանում է ացտեկների ծիսական արարողությունների կենտրոնատեղիներից մեկը Մեքսիկայում մինչ օրս։ Ըստ նախնական տվյալների, այն հիմնադրվել է մ. թ. ա. 200 թվականին։
Նախկին բնակավայրի հարևանությամբ գործում է մեքսիկացիների կողմից ստեղծված թանգարանը։ Այստեղ գործում է նաև աստղադիտարան (միայն ցերեկվա ժամերին)։
Ավելացնել նոր մեկնաբանություն