शिव ( Շիվա )

Շիվա (սանսկրիտ՝ शिव, śiva IAST, «օրհնող», «բարեգութ»), հինդուիզմում տիեզերքի ավերման և վերակերպման մարմնացումն է, որն արարող Բրահմայի և պահապան Վիշնուի հետ միասին ներկայացնում է աստվածութունների վերին եռյակը։

Հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության աստվածներից մեկը, Պարվատի (Ումա) դիցուհու ամուսինը։ Վեդաներում Շիվայի անունը դեռևս չի հանդիպում։ Նրա փոխարեն այնտեղ հաճախ հանդես է գալիս Ռուդրան, աստված-բուժարարը, քամիների (մարութների) հայրը։ Հետագայում Ռուդրա (լալկան, զռռան) անունը դարձավ Շիվայի մականուններից մեկը և կատարվեց այդ երկու աստվածների նույնացում։