Սիլբո Գոմերյո

Սիլբո Գոմերյո, (իսպ.՝ silbo gomero, [ˈsilβo ɣoˈmeɾo], անգլ.՝ Gomeran whistle, (Գոմերան նշանակում է սուլել)), իսպաներենի բարբառ, սուլող լեզվի տեսակ։ Հանդիսանում է Կանարյան կղզիների Լա Գոմերյա կղզու բնակիչների լեզուն։ Սիլբո Գոմերոն իր բարձր հնչեղության շնորհիվ հնարավորություն է տալիս խոսքը փոխանցել մինչև 5 կիլոմետր հեռավորությամբ՝ խորը ձորերի և նեղ կիրճերի երկայնքով, և այն հիմնականում օգտագործում են հասարակական շփումների ընթացքում։ Լեզվի տեսակ, որում խոսքին փոխարինում է սուլոցը։ Այն բանվոր խոսքի տեսակ է, որի հնչյունային համակարգը ներառում է իսպաներենի հնչյունային համակարգի սեղմ, կրճատված տարբերակը։

2009 թվականին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոողմից ճանաչվել է բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։