Sevilla

( Սևիլյա )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևիլյա (այլ կիրառումներ)

Սևիլյա (իսպ.՝ Sevilla [seˈβiʎa]), քաղաք Իսպանիայի հարավում, Անդալուսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Գվադալկիվիր գետի ափին՝ Ատլանտյան օվկիանոսից 80 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակիչներին կոչում են սևիլյանոս (իսպ.՝ sevillanas) կամ իսպելենսես (իսպ.՝ hispalenses), քանի որ հռոմեացիները քաղաքը կոչել են Իսպալիս։ 2011 թվականին Սևիլյա քաղաքի բնակչությունը մոտ 703.000 էր, իսկ արվարձանների հետ՝ 1,5 միլիոն։ Այդ ցուցանիշներով Սևիլյան 4-րդն է Իսպանիայում և 30-րդը Եվրոպական Միությունում։ Սևիլյայում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ՝ Ալկասարի պալատական համալիրը, Տաճարը և Ինդիաների գլխավոր արխիվը։

Սևիլյան հիմնվել է հռոմեական Իսպալիս քաղաքի տեղում և 712 թվականի արաբական նվաճումներից հետո հայտնի է ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևիլյա (այլ կիրառումներ)

Սևիլյա (իսպ.՝ Sevilla [seˈβiʎa]), քաղաք Իսպանիայի հարավում, Անդալուսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Գվադալկիվիր գետի ափին՝ Ատլանտյան օվկիանոսից 80 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակիչներին կոչում են սևիլյանոս (իսպ.՝ sevillanas) կամ իսպելենսես (իսպ.՝ hispalenses), քանի որ հռոմեացիները քաղաքը կոչել են Իսպալիս։ 2011 թվականին Սևիլյա քաղաքի բնակչությունը մոտ 703.000 էր, իսկ արվարձանների հետ՝ 1,5 միլիոն։ Այդ ցուցանիշներով Սևիլյան 4-րդն է Իսպանիայում և 30-րդը Եվրոպական Միությունում։ Սևիլյայում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ՝ Ալկասարի պալատական համալիրը, Տաճարը և Ինդիաների գլխավոր արխիվը։

Սևիլյան հիմնվել է հռոմեական Իսպալիս քաղաքի տեղում և 712 թվականի արաբական նվաճումներից հետո հայտնի է եղել որպես Իշբիլիա (արաբ․՝ إشبيلية‎‎)։ Արաբական տիրապետության շրջանում (711-1492) Սևիլյան պատկանում էր Կորդովայի ամիրայությանը (750-929), Կորդովայի խալիֆայությանը (929-1031), անկախությունից հետո մտավ Սևիլյայի տայֆայի մեջ։ Հետագայում այն գրավել են բերբերական Ալմորավիների (1085-1172) ու Ալ-Մոհադների (1172-1248) պետությունների կողմից։ Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ի զորքերը ազատագրել են Սևիլյան 1248 թվականին։ Ամերիկայի հայտնաբերումից հետո քաղաքը դարձավ Իսպանիայի կայսրության տնտեսական կենտրոններից մեկը. նրա նավահանգիստը միջօվկիանոսային առևտրային հիմնական կենտրոնն էր Իսպանիայի ոսկե դարաշրջանում։ 1519 թվականին Ֆեռնան Մագելանը այստեղից է սկսել իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

20-րդ դարում Սևիլյան ականատես եղավ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արհավիրքներին։ Այս ժամանակաշրջանում անցկացվեցին մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ Իբերո-Ամերիկյան ցուցահանդես 1929-ը և Էքսպո 92-ը։ Նույն տարում Սևիլյան ընտրվեց Անդալուսիայի մայրաքաղաք։ Արաբ պատմիչ Ալ Սակունդը ասել է, որ «Ով չի եղել Սևիլյայում, չի տեսել հրաշքը», և նրա այդ խոսքերը դարձել են առած։

Քաղաքի 2014 թվականի բյուջեն կազմել է 915 294 653 €:

Պատմություն

Սևիլյան ունի մոտ 2200 տարվա պատմություն։ Տարբեր քաղաքակրթությունների միաձուլումը քաղաքին տվել են յուրահատուկ տեսք և քաղաքը դարձրել տարածաշրջանի պատմական և մշակութային կենտրոններից մեկը։

Վաղ ժամանակներ

Ըստ դիցաբանության՝ քաղաքը հիմնել է Հերկուլեսը, ով նաև փյունիկյան աստված Մելքարտի հետ է նույնացվում։ Ըստ ավանդույթի՝ նա անցել է Ջիբրալթարի նեղուցը և հիմնադրել է առևտրային բնակավայրեր, այդ թվում՝ Կադիսի և Սևիլյայի տարածքում[1]։

 
Հայացք դեպի Ժիրալդա Patio de Banderas-ից (դրոշների հրապարակից), պատմական հրապարակ, որը ունի հռոմեական, մավրական և կաստիլյան մնացուկներ

Քաղաքը հիշվում է հռոմեական ժամանակներից որպես Իսպալիս[2]։ Կարևոր հնագիտական նմուշներ դեռևս պահպանվում են քաղաքի արվարձաններում։

Հռոմեական մշակույթի նմուշներից են Մարմոլես փողոցի տաճարը, Լա Ալամեդա սյուները, ստորգետնյա կոյուղին և այլն։ Քաղաքի պարիսպները կառուցվել են Հուլիոս Կեսարի օրոք, բայց նրանք վերականգնվել են արաբական տիրապետության ժամանակ[2][3]։

Մնալով հռոմեական տիրապետության տակ՝ քաղաքը հետագայում զավթել են վանդալները և վեստգոթերը` հինգերորդ և վեցերորդ դարերում։

Արաբական տիրապետություն

712 թվականին Սևիլյան զավթեցին արաբական զորքերը[4][5], որոնք ներխուժել էին Հյուսիսային Աֆրիկայից։ Քաղաքի գրավումից հետո հռոմեական «Իսպալիս» անվանումը փոխվեց Իշբիլիյա (إشبيلية)[6]: Սևիլյայում հաստատվեցին մեծաքանակ արաբներ ու բերբերներ։

11-րդ դարի վերջում և 12-րդ դարի կեսերին տայֆաները միացան Ալ-Մորավիներին և Ալ-Մորավիների պետության անկումից հետո քաղաքը անցավ Ալ-Մոհադներին[7] :

Արաբական մշակութային ժառանգությունը մինչև այժմ մնում է քաղաքում, պահպանվել են նաև շատ սովորույթներ։ Մուսուլմանական ճարտարապետության շատ շինություններ կառուցվել են իսլամական մուդեխար ոճով[8]։ Աչքի են ընկնում Պատիո դել Յասոն (Patio del Yeso) Ալկասարում, քաղաքի պարիսպները, Խիրալդայի հիմնական հատվածը, Սևիլյայի տաճարի զանգակատունը[9][10][11]։

Կաստիլիայի թագավորության ժամանակաշրջան

1247 թվականին Կաստիլիայի և Լեոնի քրիստոնյա թագավոր Ֆերդինանդ III-ը սկսեց Անդալուսիայի արշավանքը։ Խաենի և Կորդովայի գրավումից հետո նա զավթեց քաղաքի մոտակա գյուղերը և մոտ 15 ամիս պաշարեց Սևիլյան։ Վճռական գործողությունները սկսվեցին 1248 թվականի մայիսին, երբ Ռամոն Բոնիֆասը Գվադալկիվիր գետի հոսանքով հասավ Տիրանա կամուրջ և ներխուժեց քաղաք։ Քաղաքը հանձնվեց 1248 թվականի նոյեմբերի 23-ին[12]։

Քաղաքի զարգացումը շարունակվեց նաև երբ Կաստիլիայի թագավորը նվաճեց այն։ Կառուցվեցին հասարակական շատ շինություններ, այդ թվում եկեղեցիներ, որոնցից շատերը կառուցվեցիյն մուդեխար ոճով, 15-րդ դարում կառուցվեց նաև Սևիլյայի տաճարը գոթական ոճով[13]։ Մավրերի պալատը դարձավ Կաստիլիայի թագավորական նստավայր և Պեդրո I-ի օրոք այն տեղափոխվեց Ալկասար (վերին հարկերը դեռևս օգտագործվում են որպես Իսպանիայի թագավորական ընտանիքի նստավայր[փա՞ստ])։

 
Սևիլյայի Ալկասարի օրիորդների բակը

1391 թվական արքեպիսկոպոս Ֆերենտ Մարտինեսը փակեց Սևիլյայի բոլոր սինագոգները՝ վերածելով դրանք եկեղեցիների, նաև խլեց հրեաների հողերը և խանութները։ Հազարավոր մարդիկ սպանվեցին ջարդերից, մյուսները ստիպված կրոնափոխ եղան։ Պլասա դը Սան Ֆրանցիսկո հրապարակը դարձավ հերետիկոսներին այրելու վայր։ Հերետիկոսների առաջին այրումը Սևիլյայում տեղի ունեցավ 1481 թվականի փետրվարի 6-ին, երբ վեց մարդ ողջակիզվեց։ Հետագայում ինկվիզիցիան արագ տեմպերով աճեց[14] :

Ոսկե դար

1492 թվականի Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործություններից հետո հայտնաբերված տարածքներից ապրանքներն Իսպանիա մուտք էին գործում Կասա դե Կոնտրատասիոն նավահանգստով, ինչը շատ եկամտաբեր էր քաղաքի համար[15]։ Ոսկե դարի զարգացումը թևակոխեց Սևիլյան, քանի որ այստեղ միակ նավահանգիստն էր, որն ուներ թագավորական հովանավորչություն և այստեղով էր առաջինը մտնում Ամերիկայի հարստությունը[16]։ Քաղաքի բնակչությունն աճեց մոտ հարյուր հազարով[17]։

 
Սևիլյան 16-րդ դարում:

16-րդ դարի վերջերին մենաշնորհը կոտրվեց. Կադիսի նավահանգիստը նույնպես իրավունք ստացավ ընդունել Ամերիկայից եկող բեռները։ 1649 թվականին բռնկված Սևիլյայի մեծ ժանտախտը խլեց բնակչության շուրջ կեսի կյանքը, որը վերականգնվեց միայն 19-րդ դարում[18]։ 18-րդ դարում քաղաքի կարևորությունն ընկավ։ Գվադալկիվիր գետի ջրի մակարդակի նվազումը բերեց նավագնացության անհնարինությանը, և արդյունքը եղավ տնտեսական անկումը։

Գրող Միգել դե Սերվանտեսը ապրել է քաղաքում 1596-1600 թվականներին։ Ֆինանսական խնդիրների պատճառով Սերվանտեսն աշխատել է իսպանական նավատորմում որպես մթերող, հետո՝ որպես հարկահավաք։ 1597 թվականին նրա հաշիվներում անճշտություններ բացահայտելուց հետո նրան կարճ ժամանակով ուղարկեցին թագավորական բանտ[19]։

18-րդ դար
 
Թագավորական ծխախոտի գործարան, այժմ՝ Սևիլյայի համալսարանի ռեկտորատը:

18-րդ դարում Կառլոս III-ը զարգացրեց Սևիլյայի արդյունաբերությունը։ Թագավորական ծխախոտի գործարանի շինարարությունն սկսվեց 1728 թվականին և ավարտվեց մոտ 30 տարի հետո։ Այն Իսպանիայում մեծությամբ երկրորդ շինությունն է թագավորանիստ Էլ Էսկորիալից հետո։ Սկսած 1950-ական թվականներից՝ այն հանդիսանում է Սևիլյայի համալսարանի ռեկտորատը։

Շատ օպերաներ են բեմադրվել քաղաքում, ներառյալ Բեթհովենի «Ֆիդելիո», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ջիովաննի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» և Բիզեի «Կարմեն»[20]։

Սևիլյան 1758 թվականին դարձավ Իսպանիայի մարզային մամուլի առաջնեկը, այստեղ լույս տեսավ Մադրիդից դուրս լույս տեսնող իսպանական առաջին պարբերականը, որը կոչվում էր «Hebdomario útil de Seville»:

19-րդ և 20-րդ դարեր
 
Իզաբել II կամուրջ, որն ավելի շատ հայտնի է որպես Տրիանա կամուրջ

1825-1833 թվականներին քաղաքի գծապատկերի և ճարտարապետական նորամուծությունների հեղինակներն են եղել Մելչոր Կանոնը և նրա աշակերտ Խոսե Մանուել Արխոնա ի Կուբան[21]։

Ներկայիս արդյունաբերական ճարտարապետությունը հիմք է դրվել 19-րդ դարի առաջին կեսին․ կերամիկայի գործարանը կառուցվել է Կարտուսիական եկեղեցու վայրում 1841 թվականին և այժմ այստեղ «Էլ Սենտրո Անդալուս դե Արտե Կոնտեմպորանեո»-ն է (El Centro Andaluz de Arte Contemporáneo (CAAC))[22], որտեղ պահվում են Մուսեո դե Արտե Կոնտեմպորանեոյի հավաքածուն[23]։

Թագուհի Իզաբել II-ի գահակալման տարիներին (1843–1868) Սևիլյայի բուրժուազիան նախադեպը չունեցող ներդրումային բում իրականացրեց քաղաքի կառուցապատման մեջ։ Իզաբել II կամուրջը, որն ավելի շատ հայտնի է Տրիանա կամուրջ անվամբ, կառուցվել է այս տարիներին, բացի այդ սկսվեցին իրականացվել փողոցների լուսավորման աշխատանքներ[24]։

19-րդ դարի երկրորդ կեսին կառուցվեցին երկաթգծի կայարաններ, քանդվեցին հին պարիսպները, ինչի հաշվին քաղաքն ավելի ընդարձակվեց։ «Sevillana de Electricidad» ընկերությունը ստեղծվեց 1894 թվականին, որը սկսեց էլեկտրաէներգիա արտադրել ամբողջ քաղաքի համար[25], իսկ 1901 թվականին շահագործման հանձնվեց Պլասա դե Արմաս երկաթգծի կայարանը։ 1904 թվականին բացվեց Սևիլյայի Կերպարվեստի թանգարանը (Museo de Bellas Artes de Sevilla):

 
«Իսպելիս շատրվանները» (հռոմեական Սևիլյա) և Պուերտա դե Խերեսում Ալֆոնսո XIII հյուրանոցը՝ կառուցված 1929 թվականի Իբերո-ամերկյան ցուցահանդեսի համար:

1929 թվականին քաղաքում կայացավ Իբերո-ամերիկյան ցուցահանդեսը, որի նախօրյակին քաղաքում կառուցվեցին նոր ժողովրդական կենտրոններ, ինչպիսիք էին Պլասա դե Էսպանիան և Մարիա Լուիզա այգին։ Բացումից ոչ շատ առաջ իսպանական կառավարությունը սկսեց քաղաքի վերակառուցումը՝ կառուցելով նոր հյուրանոցներ, զվարճանքի վայրեր և ավտոճանապարհներ[26]։

Սևիլյան շատ արագ ներքաշվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մեջ 1936 թվականին։ Գեներալ Կեիպո դե Լյանոն հեղաշրջում իրականացրեց քաղաքի ծայրամասում, որից հետո գրավեց քաղաքի կենտրոնը[27]։ Սևիլյայի ռադիոն դեմ էր ապստամբությանը և հորդորում էր գյուղացիներին զինվել և պայքարել ապստամբների դեմ[27]։ Դե Լյանոն գրավեց Սևիլյայի ռադիոն և սկսեց ֆրանկոյական քարոզարշավը[27]։

Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք Իսպանիան պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել Երկրորդ համաշխարհային պատերազմում և ինչպես երկրի մնացած հատվածում, Սևիլյան ևս մնաց տնտեսական և մշակութային անջատման մեջ ամբողջ աշխարհից։ 1953 թվականին բացվեց Սևիլյայի գործարանը, որտեղ 1970-ական թվականներին արդեն աշխատում էր մոտ 2000 բանվոր։ Գվադալկիվիր գետի պատնեշների կառուցումից առաջ Սևիլյան անընդհատ տուժում էր ջրհեղեղներից, որոնցից ամենաավերիչը 1961 թվականի նոյեմբերի ջրհեղեղն էր, որի արդյունքում Սևիլյան հայտարարվեց աղետի գոտի։ Արհմիությունները Սևիլյայում սկսեցին գործել 1960-ական թվականներից։ Շարժումների մի քանի ղեկավարներ կալանավորվեցին 1973 թվականին։ 1979 թվականի ապրիլի 3-ին Սևիլյայում տեղի ունեցավ Ֆրանկոյի իշխանությունից հետո առաջին ժողովրդական ընտրությունները, քաղաքի խորհրդարան մուտք գործեցին չորս կուսակցությունների ներկայացուցիչներ։ 1982 թվականի նոյեմբերի 5-ին Սևիլյա ժամանեց Հովհաննես Պողոս II Հռոմի պապը, ում դիմավորեց կես միլիոնանոց ժողովուրդ։ Նա կրկին ժամանեց քաղաք 1993 թվականի հունիսի 13-ին միջազգային եկեղեցիական կոնգրեսի ժամանակ։

1992 թվականին քաղաքում Ամերիկայի հայտնագործման 500-ամյակին կազմակերպվեց Սևիլյա Էքսպո 92 միջազգային ցուցահանդեսը, որի նախապատրաստման ընթացքում բարեկարգվեց քաղաքի ինֆրահամակարգը. նոր երկաթգծեր կառուցվեցին, 1991 թվականին կառուցվեց Սանտա Խուստա երկաթգծի նոր կայարանը, շահագործման հանձնվեց նաև նոր արագընթաց երկաթգիծը, որով Սևիլյան կապվեց Մադրիդին։ Սևիլյայի օդանավակայանը (Aeropuerto de Sevilla), համալրվեց նոր տերմինալով, որի հեղինակն էր ճարտարապետ Ռաֆայել Մոնեոն։ Պունտե դել Ալամիլյոն կամուրջը (Ալամիլյո կամուրջ)՝ Գվադալկիվիր գետի վրայով նախագծվեց ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի կողմից, որը կապեց քաղաքը Լա Կարտուխա կղզու հետ։

Մետրոպոլ Պարասոլ, նաև հայտնի է որպես Լաս Սետաս, նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայեր-Հերմանի կողմից։ 
Մետրոպոլ Պարասոլ, նաև հայտնի է որպես Լաս Սետաս, նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայեր-Հերմանի կողմից։
http://www2.warwick.ac.uk/fac/soc/sociology/prospective/undergraduate/studyabroad/studytrip/seville/history/ ↑ 2,0 2,1 dialnet.unirioja.es Estructura urbana de la colonia Iula Romula Hispalis en época republicana «Antiguas Murallas y Puertas de Sevilla»։ Degelo.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 12 (իսպ.) Ana Ruiz (2007)։ Vibrant Andalusia: The Spice of Life in Southern Spain։ Algora Publishing։ էջ 12։ ISBN 978-0-87586-539-3  George O. Cox (1974)։ African Empires and Civilizations: Ancient and Medieval։ African Heritage Studies Publishers։ էջ 135  Michael Frassetto (մարտի 31, 2013)։ The Early Medieval World։ ABC-CLIO։ էջ 490։ ISBN 978-1-59884-996-7  Ira M. Lapidus (հոկտեմբերի 29, 2012)։ Islamic Societies to the Nineteenth Century: A Global History։ Cambridge University Press։ էջեր 379–։ ISBN 978-0-521-51441-5  Մուդեխար Սևիլյա Francisco Bueno, Francisco Bueno Manso։ Jardines de Sevilla. Del Jardín Histórico al Jardín actual։ Francisco Bueno Manso։ էջ 11։ GGKEY:J846GCFAP25։ Վերցված է 9 փետրվար 2013  Leonardo Fernández Troyano (2003)։ Bridge Engineering: A Global Perspective։ Thomas Telford։ էջ 145։ ISBN 978-0-7277-3215-6։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 9  «Ruiz, Hernán. 'Blueprints of Seville's Cathedral and Giralda'»։ Fidas.es։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 10 (իսպ.) Joseph F. O'Callaghan (1975)։ A History of Medieval Spain։ Cornell University Press։ էջ 353։ ISBN 978-0-8014-9264-8։ Վերցված է 6 փետրվար 2013 (անգլ.) John Julius Norwich (1 ապրիլ 2001)։ Great Architecture of the World։ Da Capo Press, Incorporated։ էջ 271։ ISBN 978-0-306-81042-8։ Վերցված է 2013 թ․ մայիսի 15 (չաշխատող հղում)<(անգլ.) A. MacKay: "POPULAR MOVEMENTS AND POGROMS IN FIFTEENTH-CENTURY CASTILE", Past and Present (1972) 55 (1): 33–67. doi:10.1093/past/55.1.33. Oxford University Press Patrick O'Flanagan (հունվարի 1, 2008)։ Port Cities of Atlantic Iberia, C. 1500-1900։ Ashgate Publishing, Ltd.։ էջ 42։ ISBN 978-0-7546-8738-2  Patrick O'Flanagan (հունվարի 1, 2008)։ Port Cities of Atlantic Iberia, C. 1500-1900։ Ashgate Publishing, Ltd.։ էջ 42։ ISBN 978-0-7546-8738-2  «Demografía de Sevilla en el siglo XVI»։ Seville University։ Վերցված է 2012-23-7 (իսպ.) «99.06.01: Human-Environment Relations: A Case Study of Donana National Park, Andalucia, Spain and the Los Frailes Mine Toxic Spill of 1998»։ Yale.edu։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 10 (իսպ.) «Cervantes, Miguel de»։ Encyclopaedia Britannica։ 2015  María Serrera, Ramón María (2009-02-21)։ «¿200 óperas sevillanas?»։ El Correo de Andalucía։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 23 (իսպ.) Antigüedad del Castillo-Olivares María Dolores (1990)։ «El arquitecto Melchor Cano y la teoría de la ciudad. Espacio, Tiempo y Forma»։ Historia del Arte։ VII (Madrid: UNED) 3: 417–439 (իսպ.) Santiago Cirugeda և այլք:։ Collectives Architectures։ Vibok Works։ ISBN 978-84-939058-2-8։ Վերցված է 2 փետրվար 2013  (իսպ.) Cristóbal Belda Navarro, María Teresa Marín Torres (2002)։ Quince Miradas Sobre Los Museos։ EDITUM։ էջ 260։ ISBN 978-84-8371-311-2։ Վերցված է 2 փետրվար 2013 (իսպ.) Diego A. Cardoso Bueno: Sevilla. El Casco Antiguo. Historia, Arte y Urbanismo. Ediciones Guadalquivir (2006). ISBN 84-8093-154-X . Consultado el 24-3-2010(իսպ.) Fernández Paradas, Mercedes; La implantación del alumbrado público de electricidad en la Andalucía del primer del tercio del S. XX, Universidad de Málaga, España [04-09-2012].(իսպ.) Henry Robinson Luce (January 1929)։ Time 13։ Time Incorporated։ էջ 25։ Վերցված է 6 փետրվար 2013 (իսպ.) ↑ 27,0 27,1 27,2 The Spanish Civil War, Hugh Thomas, Penguin, 1961, p. 221–3, ISBN 0-14-013593-6(իսպ.)
Photographies by:
Statistics: Position
2376
Statistics: Rank
52071

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
632489517Click/tap this sequence: 3397

Google street view

Where can you sleep near Սևիլյա ?

Booking.com
489.884 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 49 visits today.