Ishotellet i Jukkasjärvi

( Սառցե հյուրանոց (Յուկկասյարվի) )

Յուկկասյարվիի սառցե հյուրանոց (շվեդերեն՝ Ishotellet i Jukkasjärvi), հյուրանոցային համալիր, որը գտնվում է Յուկկասյարվի բնակավայրում՝ Շվեդիայի հյուսիսում, Կիրունա քաղաքից 17 կմ հեռավորության վրա։

Յուկկասյարկի սառցե հյուրանոցը համարվում է աշխարհում առաջին սառցե հյուրանոցը։ Առաջին անգամ հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 1990 թվականին։ Ամեն տարի դեկտեմբեր ամսին հյուրանոցը վերակառուցվում է. շատ արվեստագետներ հրավիրվում են հյուրանոցի սենյակները կահավորելու համար։

Հյուրանոցի գրեթե բոլոր իրերը՝ այդ թվում աթոռները և մահճակալները սառցե են։ Այդպիսի հսկայական քանակությամբ սառույցներ վերցվում են մոտակ Տուրնելվեն գետից։

Հյուրանոցային համալիրի ներսում գտնվում է նաև սառցե մատուռ, որը նախատեսված է ամուսնացող զույգերի համար։ Կառույցի ներսում օդի ջերմաստիճանը կազմում է -5 °C-ից մինչև առավելագույնը -23°:

Պատմություն

1989 թվականին ճապոնական սառցե արվեստի արվեստագետները այցելել են Յուկկասյարվի և ստեղծել են սառցե արվեստի ցուցահանդես։

1990 թվականի գարնանը ֆրանսիացի նկարիչ Ժանոտ Դերիդը այստեղ կառուցել է իգլու՝ սառույցից կամ ձյունից պատրաստաված կացարան, և արվեստի նմուշները տեղափոխել այնտեղ։

Մի գիշեր քաղաքի սենյակներում տեղերը ավարտվել էին, ուստի որոշ այցելուներ և զբոսաշրջիկներ թույլտվություն խնդրեցին իգլուի մեջ գիշերելու համար։ Դրանից միտք ծագեց քաղաքում ստեղծել աշխարհում առաջին «սառցե հյուրանոցը»։

Photographies by:
bjaglin from Lund, Sweden - CC BY 2.0
Lars Thulin - CC BY-SA 4.0
Statistics: Position
3419
Statistics: Rank
99990

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
193452768Click/tap this sequence: 5664
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սառցե հյուրանոց (Յուկկասյարվի) ?

Booking.com
8.847.910 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.396 visits today.