Santa Cruz de La Palma

( Սանտա Կրուս դե լա Պալմա )

Սանտա Կրուս դե լա Պալմա (իսպ.՝ Santa Cruz de la Palma), քաղաք և վարչատարածքային միավոր Լա Պալմա կղզու արևելյան հատվածում՝ Իսպանիայի Թագավորությանը պատկանող Կանարյան կղզիների Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում։ Գտնվում է արևելյան ափին։ Սանտա Կրուսը Լա Պալմա կղզու երկրորդ խոշորագույն քաղաքն ու մայրաքաղաքն է։

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմում է 16 330 մարդ։ Վերջիններս դավանում են հիմնականում կաթոլիկություն և խոսում իսպաներեն։ Քաղաքը զբաղեցնում է 43,38 կմ² տարածք և գտնվում է ծովի մակարդակից ոչ ավելի քան 4 մետր բարձրության մետր բարձրության վրա։

Պատմություն

Սանտա Կրուս դե լա Պալմա քաղաքը հիմնադրվել է 1493 թվականի մայիսի 3-ին Ալոնսո Ֆերնանդես դե Լուգոյի կողմից։ Այն գտնվում է երկու գետերի միջև՝ Տեդոտե կոչվող քարանձավի շրջակայքում։ Հին քաղաքը, որն ի սկզբանե կոչել է Վիլլա դե Ապուրոն, ծառայել է որպես առևտրային նավահանգիստ, որը զբաղվել է դեպի Ամերիկա շաքարավազի արտահանմամբ։

Միջնադարյան ժամանակներում քաղաքը բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին։ Սանտա Կրուս դե լա Պալմայի տարածքում կան բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ Դրանց թվում են Սանտա Կատալինայի և Լա Վիրխենի ամրոցները։ Իսպանիայի տնտեսական ճգնաժամը, որը մեծապես ազդել է նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, կրճատել է բնակչության թիվը։ Քաղաքի բազում բնակիչներ լքել են Կանարյան կղզիները և հաստատվել մայրցամաքային Իսպանիայում։ Ճգնաժամի տարիներին Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմել է շուրջ 11 հազար, մինչդեռ ներկայումս այդ թիվը կազմում է գրեթե 18 հազար։

 
Քաղաքի լեռնային համայնապատկերը
 
Նավահանգստի համայնապատկերը
 
Հյուսիսային արվարձանի համայնապատկերը
Photographies by:
Statistics: Position
5323
Statistics: Rank
63302

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
784523691Click/tap this sequence: 5651
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Սանտա Կրուս դե լա Պալմա ?

Booking.com
8.821.951 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.066 visits today.