सालार जंग संग्रहालय

( Սալար Ջանգի թանգարան )

Սալար Ջանգի թանգարան (տելուգու՝ సాలార్ జుంగ్ మ్యూజియం), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Մուսի գետի հարավային ափին՝ Հնդկաստանում՝ Հայդարաբադ քաղաքում՝ Տելանգանայում։ Հնդկաստանի ազգային երեք թանգարաններից մեկն է։ Այսեղ պահպանվում են քանդակագործության, նկարների, փայտե փորագրումների, ձեռագրերի, կերամիկայի, մետաղե արտադրանքի, գորգերի, ժամացույցների հավաքածուներ, կահույք՝ Ճապոնիայից, Չինաստանից, Բիրմայից, Նեպալից, Հնդկաստանից, Իրանից, Եգիպտոսից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հավաքածուն ստացվել է Սալար Ջանգ ընտանիքի սեփականությունից։

Պատմություն

Թանգարանի հավաքածուի մեծ մասը ձեռք է բերվել Միր Յուսուֆ Ալի խանի կողմից, որը հայտնի էր Սալար Ջագ III անվամբ։ 1914 թվականաին Հայդարաբադի նիզամ Օսման Ալի խանի օրոք փոխվարչապետի պաշտոնից ազատվելուց հետո նա իր կյանքը նվիրել է արվեստի և գրականության գանձերի հավաքմանը՝ 35 տարեկան հասակից մինչև մահ։ Նրա մահից հետո նրա անունը որպես համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գիտակի անմահացնելու համար Dewan Deodi պալատում գտնվող նրա հավաքածուի ավելի քան 43 000 առարկա և 50 000 գիրք ու ձեռագիր փոխանցվել է թանգարանին[1]։

Սալար Ջանգի թանգարանն հասարակության համար բացվել է 1951 թվականի դեկտեմբերի 16-ին՝ այդ ժամանակվա վարչապետ Ջավահառլալ Ներուի կողմից։ 1958 թվականին Սալար Ջանգ III-ի ժառանգները համաձայնում են հավաքածուն նվիրաբերել Հնդկաստանի կառավարությանը։ 1961 թվականին պառլամենտի ակտով Սալար Ջանգի թանգարանը և նրա գրադարանը հայտարարվում են պետական նշանակության հիմնարկություններ[2]։ Դրանց կառավարումը վստահվում է Հոգաբարձուների ինքնավար խորհրդին Անդհրա-Պրադեշ նահանգի նահանգապետի ղեկավարությամբ։ Նրա կազմում ներառում էր 10 անդամ, որոնք ներկայացնում էին Հնդկաստանի կառավարությունը, Անդհրա-Պրադեշ նահանգը, Օսմանյան համալսարանը և Սալար Ջանգ ընտանիքի մեկ ներկայացուցիչ[3]։

1968 թվականին թանգարանը տեղափոխվել է Աֆսալ Գունջ շրջան, որտեղ և գտնվում է հիմա։ 2006 թվականին թանգարանի արձանագրությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար ոչ մի ցուցանմուշ չի վնասվել։ 2015 թվականին թանգարանում բացվել է ցուցահանդես, որում ներկայացվել է 1962, 1979 և 1981 թվականներին[4] թանգարանին նվիրաբերված վերջին 2300 տարիների տարբեր դինաստիաների 600 մետաղադրամ։ Նույն թվականին թանգարանի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան՝ հոսանքի ծախսերը կրճատելու համար։ Թանգարանի պլանների մեջ է մտնում նաև այցելուների գոտում Wi-Fi ապահովվումը[5]։

«Fire scare at Salar Jung museum»։ The Times of India (անգլերեն)։ 2006-11-04։ Վերցված է 2015-10-12  «SJM to dig out artifacts’ facts from state archives, at last»։ The Times of India (անգլերեն)։ 2011-10-21։ Վերցված է 2015-10-12  «Brief History and Evolution of the Museum» (անգլերեն)։ Salar Jung Museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-10-12  J.S. Iftekhar (2015-01-30)։ «New coins gallery to open at Salar Jung Museum»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2015-10-12  T. Lalith Singh (2015-06-24)։ «Salar Jung Museum to go Wi-Fi»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2015-10-12 
Photographies by:
NAGASREENIVASARAO PUPPALA - CC BY-SA 4.0
Statistics: Position
1069
Statistics: Rank
105163

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
297384651Click/tap this sequence: 8873

Google street view

Where can you sleep near Սալար Ջանգի թանգարան ?

Booking.com
489.334 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 161 visits today.