Castillo de Zafra (Guadalajara)

( Սաֆրա ամրոց )

Սաֆրա ամրոց (իսպ.՝ Castillo de Zafra), XIII դարի ամրոց` տեղակայված Կամպիլո դե Դոենյաս մունիցիպալիտետում՝ Գվադալխարա նահանգում (Իսպանիա)։ Ամրոցը կառուցվել է XII-XIII դարերում Սերա դե Կալդերերոսում հին վեստգոթական և մավրիտանական ամրոցի տեղում, որը 1129 թվականին անցել է քրիստոնյաների ձեռքը։

Ամրոցն ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն` որպես անառիկ ամրոց քրիստոնեական և մուսուլմանական երկրների սահմանին։ Ռեկոնկիստայի հաղթական ավարտից հետո XV դարում ռազմական ամրոցից վերածվել է բնակելի տան։ Թեև հետագա դարերում այն քանդվել է, 1971 թվականից վերականգնվել է մասնավոր սեփականատերերի կողմից։

Պատմություն

Սաֆրա ամրոցի և նրան շրջապատող տարածքի տեղը բնակեցված է եղել վաղ ժամանակներից։ Ամրոցի շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի խեցեղենի բեկորներ։ Ամրոցի հիմքում դրված հին աղյուսները վկայում են այն մասին, որ վայրը, հավանաբար, բնակեցված է եղել նաև հին հռոմեացիներով։ Ընդունված է համարել, որ առաջին ամրոցն այս վայրում կառուցվել է մինչև 720 թվականը Վեստգոթերի թագավորության դարաշրջանում։ Հավաստի է, որ Տոլեդոյի տայֆաների ժամանակ այստեղ եղել են մավրիտանական ամրություններ։ Մավրերի ամրոցն իսպանացիների ձեռքն է անցել 1129 թվականին, երբ հյուսիսի քրիստոնեական թագավորությունները գրավել են Սաֆրան Ռեկոնկիստայի ընթացքում։ Արագոնի թագավորությունն ամրոցն օգտագործել է որպես գլխավոր պաշտպանական դիրք իր տարածքի հյուսիսում[1]։

XII-XVI դարեր

Գոյություն ունեցող ամրոցը կառուցվել է XII դարի երկրորդ կեսից մինչև XIII դարի սկիզբը Մանրիկե դե Լարա ընտանիքի կողմից՝ ձգտելով ամրապնդել իր տիրապետությունը Մոլինայի սենյորությունում։ Ամրոցն ամրացնել փորձել են 1222 թվականին, երբ Դոն Գոնսալո Պերես ֆե Լարան, Մոլինի երրորդ սենյորը, իրենց անզսպությամբ Կաստիլիայի թագավոր Ֆերնանդո III-ի զայրույթն են առաջացնում նշված տարածքների նկատմամբ։ Կաստիլիական ուրիշ սենյորներ նույնպես սկսում են հարձակումներ թագավորական կալվածքների վրա` փորձելով ջախջախել Կաստիլիայի թագավոր Ֆերնանդոյին և աջակցել նրա հակառակորդին` Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին[2]։

Երբ Ֆերնանդոյի բանակը շարժվում է դեպի Մոլին, դոն Գոնսալոն իր ընտանիքի, ծառաների և համախոհների հետ հետ փակվում է Սաֆրա ամրոցում։ Թագավորական բանակը գրոհով չի կարողանում գրավել ամրոցը։ Մի քանի շաբաթվա պաշարումից հետո կողմերը բանակցում են։ Կնքված համաձայնագրով սենյորա դե Մոլինան դոն Գոնսալոյի մահից հետո հեռու է մնում նրա աղջկանից՝ Մաֆալդե Գոնսալո դե Լարայից, որն իր հերթին ամուսնացել էր թագավոր Ֆերնանդոյի եղբոր՝ արքայազն Ալֆոնսոյի հետ հետ։ Սրանով էր պայմանավորված Սաֆրա ամրոցի՝ թագավորական տիրույթ դառնալը[3]։Կաստիլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ թագավոր Էնրիկե II-ը պալատ է տանում նաև սենյորա Մոլենին և իր ֆրանսիացի վարձկանին` Բերտրան Դյուգեկլենին։ Սակայն Մոլինի բնակչությունը ապստամբում է և որպես թագավոր ընդունում Արագոնի թագավոր Պեդրո IV-ին։ Ամրոցը վերցնելուց հետո այն տրվում է Պեդրո դե Վերեին։

XV դարում թագավոր Էնրիկե IV-ը մի նոր ապստամբություն է կազմակերպում՝ քաղաքն ու ամրոցը տալով իր ֆավորիտին՝ Բերտրան դե Կուեվային։ Նրա վարձկան դոն Խուան դե Ամբրադոս Մալոն ամրոցը պահում է թագավորական վերահսկողության ներքո։

Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները չեն միավորվում 1469 թվականին Իզաբելայի և Ֆերդինանդի ամուսնությամբ։ Ամրոցը շնորհվում է Դոն Խուանին որպես ժառանգական սեփականություն և դրանից հետո այդպես մնում է երկար տարիներ [3]։

Ժամանակակից շրջան

Ամրոցը մնացել է որպես իսպանական պետության սեփականություն մինչև 1971 թվականը, երբ այն վաճառվել է աճուրդի ժամանակ 30 000 իսպանական պեսետով։ Նրա գնորդը դարձել է Դոն Անտոնիո Սանզ Պոլոն (1913-2008)` դոն Խուան դե Օմբրադոսա Մալոյի հետնորդը և նշանավոր մանկավարժը։ Նրա ընտանիքը պահել է դոն Խուանի փաստաթղթերը ավելի քան 400 տարի` փոխանցելով այն սերնդեսերունդ։ Այդ ժամանակ ամրոցն ամբողջովին ավերված էր։ Սանզ Պոլոն հաջորդ 30 տարին և իր ունեցվածքի մեծ մասը ծախսել է ամրոցը վերականգնելու համար։ Իր ջանքերի համար Սանզ Պոլոն պարգևատրվել է ամրոցների Ազգային ասոցիացիայի ընկերության «Ծառայության համար» շքանշանով[4]։

Herrera Casado, 2002, էջ 179 Herrera Casado, 2002, էջ 180 ↑ 3,0 3,1 Herrera Casado, 2002, էջ 181 Sanz Polo, alma de Zafra, Una tarea difícil
Photographies by:
Statistics: Position
1562
Statistics: Rank
79638

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
439527168Click/tap this sequence: 6911

Google street view

Where can you sleep near Սաֆրա ամրոց ?

Booking.com
487.384 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 10 visits today.