Սաբանտույ
Սաբանտույ (թաթ.՝ сабантуй, сабан туе, բաշկիրերեն՝ һабантуй — «գութանի տոն»), թաթարների և բաշկիրների գարնանային դաշտային աշխատանքի ավարտի ամենամյա ազգային տոնը։ Նման տոները գոյություն ունեն ինչպես Պովոլժիեի ժողովուրդների (չուվաշներ, մարիներ, մորդվաներ, ուդմուրտներ), այնպես էլ Կովկասի որոշ թյուրքական (բալկարցիներ և նոգայցիներ) ժողովուրդների մոտ, սակայն նրանք ունեն իրենց առանձնահատկությունները։
Կան և որոշ տարբերություններ սաբանտույի տոնակատարության անվանման և տոնելու առանձնահատկությունների մեջ բաշկիր և թաթար տարբեր էթնիկական խմբերի մոտ։