Runde

( Ռուննե )


Ռուննե (նորվ.՝ Runde), կղզի Նորվեգական ծովում։ Վարչականորեն պատկանում է Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեի Հերյոյ կոմունային։ Կղզու բնակչությունը կազմում է 102 մարդ (2011 թվականի նոյեմբեր)։ Կամրջով միանում է Ռեմյոն կղզի հետ։

Ռուննեն հայտնի է այնտեղ բնակվող մեծ քանակությամբ թռչուններով։ Ըստ տարբեր հաշվարկների՝ կղզու վրա է բնակվում 500-700 հազար ծովային թռչուն, որոնցից մեծամասնությունն ապրում է ժայռերի վրա։ Կղզում կա գիտահետազոտական կայան, որը կոչվում է «Ռուննեի էկոլոգիական կենտրոն» (նորվ.՝ Runde Miljøsenter

Կղզին տեղակայված է Նորվեգիայի արևմտյան ափի մոտ, ոչ հեռու Ֆոսնանվոգ, Ուլստեյնվիկ, Վոլդա, Էստա և Օլեսուն բնակավայրերից։ Նորվեգիայի այս հատվածը հայտնի է իր ձգվող ֆյորդերով և ուղղաձիգ, ձյունոտ լեռներով։

Պատմություն

Տարիներ շարունակ Նորվեգիայի արևելյան ափի մոտ խորտակվել է մի քանի նավ։ Նրանցից մի քանիսը ոսկով և արծաթով լցված Նիդերլանդական և Իսպանական նավեր էին։

 
Հայտնաբերված գանձեր
 
Ռուննեի կամուրջ
Աքերենդամ

Հոլանդական խորտակված նավերից մեկը Աքերենդամն էր, որը կառուցվել և ջրարկվել էր Թեսել կղզու մոտ, 1725 թվականի հունվարի 19-ին։ Աքերենդամը Հոլանդական առևտրական նավատորմի մասն էր և ուղևորվում էր դեպի Բատավիա (Ինդոնեզիա)։ Այն տեղափոխում էր ոսկյա և արծաթյա մետաղադրամներ՝ Հեռավոր Արևելքում համեմունքի առևտուր անելու համար։ Նավը հայտնվեց փոթորկի մեջ Հյուսիսային ծովում և անհետացավ հյուսիսային ուղղությամբ։ Խորտակվել է Ռուննե կղզու մոտակայքում, մահացել է նավի ամբողջ անձնակազմը՝ մոտավորապես 200 մարդ։ Շուտով կղզու բնակիչները գտել են նավի մնացորդները, ինչպես նաև մահացած մարդկանց դիակները, որոնց ջուրը ափ էր դուրս բերում։

Նավաբեկության վայրը մոտ էր կղզու ափին, և 1725 թվականի ամռանը բարձրացվել է չորս սնդուկ և բեռի մի մասը։ Երբ որոնումները ավարտվեցին, նավի կխամքը մոռացվեց։ 19-րդ դարի ընթացքում տեղի բնակիչները հաճախ էին ափին մետաղադրամներ գտնում, բայց դրանց ծագումն այդ ժամանակ մոռացվել էր, և համարվում էր, որ դրանք 16-րդ դարի Իսպանական արմադայի մետաղադրամներ էին։

Կղզին կրկին հայտնաբերվել է 1972 թվականին շվեդ և նորվեգ մարզիկ-ջրասուզակների կողմից։ Ջրիմուռների տակ հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ։ Հաջորդ տարի այդ վայրն ուսումնասիրվել է Բերգենի Sjøfartsmuseum թանգարանի աշխատակիցների կողմից։ Նավից համարյա ոչինչ չէր մնացել, սակայն ափ է բարձրացվել ավելի քան 500 կգ ոսկի և արծաթ։ Ընդհանուր հայտնաբերվել է 57 000 մետադրամ, որից 6600-ը ոսկի՝ հիմնականում 1724 թվականի Ուտրեխտում հատված հազվագյուտ դանիական ոսկե դուկատներ։ Հայտնաբերված գանձերը պահվում են Բերգենի և Օսլոյի թանգարաններում։

Հայտնաբերողներին թույլատրվում էր վերցնել գանձերի երկու երրորդը, որոնք հետագայում վաճառվել են ամբողջ աշխարհում։ Ուտրեխտի ոսկե դուկատները գնահատվում են 700-1000 ամերիկյան դոլար՝ կախված պահպանված վիճակից։ Նորվեգիան և Նիդերլանդները ստացել է գանձերից 25% և 7% համապատասխանաբար։

Photographies by:
Statistics: Position
2515
Statistics: Rank
49008

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
124698573Click/tap this sequence: 2871

Google street view

Where can you sleep near Ռուննե ?

Booking.com
489.814 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 65 visits today.