Roskilde Domkirke

( Ռոսկիլդեի մայր տաճար )

Ռոսկիլդեի մայր տաճար (դան․՝ Roskilde Domkirke), Դանիայի գլխավոր տաճար, դանիական թագավորների դամբարան։ աղյուսե գոթիկայի վառ նմուշ։ 1995 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Միջնադարում Դանիայի ամենահայտնի տաճարներից էր և ծառայել է առաջնորդանիստ եկեղեցի Զելանդիա կղզում, իսկ 1923 թվականից՝ Ռոսկիլդեի թեմի նստավայր։

Ժամանակակից տաճարին նախորդել էին առնվազն երկու եկեղեցիներ։ Դրանցից առաջինը կառուցվել էր Հարալդ Սինեզուբի կողմից, որը եղել է փայտե, սակայն 9-րդ դարում այն հետևողականորեն վերակառուցվել է տրավերտինով։ 1080 թվականին եկեղեցին եռանավ բազիլիկ էր, որը կառուցել էր եպիսկոպոս Սվեն Նուրդմանը։

1170 թվականին եպիսկոպոս Աբսալոն սկսել է աղյուսից կառուցել տաճարը ռոմանական ոճով՝ երկար ու լայն խաչաձև նավերով։ Ավելի ուշ եպիսկոպոս Սունեսոն Պետերը փոխել է տաճարի կառուցվածքը՝ ֆրանսիական գոթիկայի ոճով։ Գոյություն ունեցող եկեղեցու կառուցումն ավարտվել է 1280 թվականին։ Հետագա դարերում տաճարը կրել է արտաքին և ներքին փոփոխություններ։

Մինչև Դանիայում 1536 թվականին սկսված Ռեֆորմացիան, տաճարը կաթոլիկ էր, որը գլխավոր խորանից բացի ուներ մի քանի այլ խորաններ, այդ թվում՝ մատուռներում։

Բարեփոխումից հետո կողային խորանները ապամոտաժվել են։ Այդ ժամանակից ի վեր բոլոր դանիացի թագավորները և թագուհիները թաղվել են տաճարում և դրան կից թագավորական մատուռներում։ Տաճարում կան մի քանի միջնադարին վերագրվող գերեզմաններ։ Դրանցից է Մարգարիտա I-ին թագուհու սարկոֆագը։ Տաճարում ընդհանուր առմամբ առկա է 39 գերեզման։ Դանիայի վերջին թագավոր Ֆրեդերիկ IX-ի և նրա կնոջ` Ինգրիդի, ցանկությամբ՝ նրանց համար տաճարի պատերից դուրս կառուցվել է դամբարան։

Photographies by:
CucombreLibre from New York, NY, USA - CC BY 2.0
Statistics: Position
320
Statistics: Rank
234436

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
534197628Click/tap this sequence: 6142

Google street view

Where can you sleep near Ռոսկիլդեի մայր տաճար ?

Booking.com
489.998 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 47 visits today.