Pucará de Tilcara

( Պուկարա դե Տիլկարա )

Պուկարա դե Տիլկարա, հին ամրոց (պուկարա), որը գտնվում է Տիլկարա քաղաքի մոտ, բլրի վրա, Արգենտինայի Խուխույ պրովինցիայում։ Այն գոյություն է ունեցել նախքան Ինկերի կայսրության ծաղկումը։

2000 թվականին ամրոցը հռչակվել է որպես ազգային հուշարձան։

Պատմություն

Մարդիկ այս բնակավայրում հայտնվել են մ. թ. ա. 8-րդ հազարամյակում։ Ամրոցը կառուցվել և բնակեցվել է 12-րդ դարում։ Տեղական բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, խեցեգործությամբ և հյուսելու արվեստով, բացի դրանից, նրանք նաև քաջ մարտիկներ էին։ Ժամանակին Պուկարան համարվում էր կարևոր տնտեսական և ռազմական կենտրոն։

Ամրոցում բնակվել են շուրջ 2000 բնակիչ, ովքեր ապրել են փոքրիկ քարե շենքերում, որոնք չունեին պատուհաններ, և որոնց դռները ցածր էին։ Բացի բնակավայրերից, կենդանիների համար նախատեսված անասնանոցներից և այլ ֆերմերային շինություններից, այստեղ տեղակայված էին նաև այնպիսի վայրեր, որտեղ անցկացվում էին կրոնական ծեսեր և թաղման արարողություններ։

15-րդ դարի վերջում ինկերը վերջնականապես պարտության մատնեցին քվեբրադա ցեղերին, որոնք ամրոցն օգտագործում էին որպես ռազմական կառույց՝ մոտակա հանքավայրերից արծաթ, ցինկ և պղինձ մատակարարելու համար։

Ինկերի տիրապետությունը շարունակեց իր գոյությունը ևս կես դար և ավարտվեց 1536 թվականին, երբ եկան իսպանացիները։ Վերջիններս 1586 թվականին ստեղծեցին ժամանակակից քաղաք՝ Տիլկարա անվանումով։

Photographies by:
Statistics: Position
4696
Statistics: Rank
21441

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
179862345Click/tap this sequence: 5424

Google street view

Where can you sleep near Պուկարա դե Տիլկարա ?

Booking.com
487.388 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 14 visits today.