Puerto Williams

( Պուերտո Վիլյամս )

Պուերտո Վիլյամս (իսպ.՝ Puerto Williams), փոքրիկ քաղաք և նավահանգիստ Չիլիի Նավարինո կղզում (Հրո Երկիր կղզեխումբ), Բիգլյա ծոցի ափին։ Մրցում է Ուշուայայի հետ ամենահարավային քաղաքի կոչման համար։

Պատմություն

Իսպանայի կողմից գաղութացումից առաջ տարածքը զբաղեցրել են Յանգանների ցեղերը, որոնք հայտնի էին եվրոպացի ճանապարհորդներին XVI դարից։ Մինչև XIX դարը Հրո Երկիրը հետաքրքրություն չէր առաջացնում եվրոպացիների մոտ գաղութացման տեսանկյունից՝ իր խիստ կլիմայի պատճառով։ Իրադրությունը փոխվում է 1890 թվականին, երբ կղզու տարածքում ոսկի է հայտնաբերվում։ Երկու տարի անց կղզու արևելյան ափին հիմնադրվում է Պուերտո Տորո բնակավայրը[1]։ Պուերտո Վիլյամսը հիմնադրվել է 1953 թվականին որպես ռազմածովային բազա, քանի որ Պուերտո Տորոյում չկար հարմար վայր դրա կառուցման համար։ Այն հիմնադրվել է 1953 թվականի նոյեմբերի 21-ին և անվանվել է Պուերտո Լուիսա։ 1956 թվականի օգոստոսի 22-ին անվանափոխվում է Պուերտո Վիլյամս՝ ի պատիվ Չիլիի ռազմածովային ուժերի բրիտանաչիլիացի հրամանատարի և Տալկաուանոյի նահանգապետ Ջոն Վիլյամսի[2][3]։ Աստիճանաբար քաղաքում զարգանում է ձկնորսությունը, տուրիզմը և նավահանգիստ ժամանած նավերի սպասարկումը։ Տեղական տնտեսության զարգացումը հանգեցրել է բնակչության զգալի աճի։ 2002 թվականի մարդահամարի համաձայն քաղաքում բնավում էր 2874 մարդ։

Gastón Droguett Valdivia, Historia de Puerto Williams, Capital de la Provincia Antártica Chilena Archived 2013-04-20 at the Wayback Machine., retrieved on 13 April 2012 Historia Hospital Naval de Puerto Williams Archived 2015-01-11 at the Wayback Machine., retrieved on 13 April 2012 "1897 La luz llega a Magallanes" Archived 2015-01-11 at the Wayback Machine., Edelmag,
Photographies by:
W. Bulach - CC BY-SA 4.0
Statistics: Position
4075
Statistics: Rank
83722

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
654398217Click/tap this sequence: 2119
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Պուերտո Վիլյամս ?

Booking.com
8.811.322 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.880 visits today.