Real Gabinete Português de Leitura

( Պորտուգալական թագավորական գրադարան )

Պորտուգալական թագավորական գրադարան (պորտ.՝ Real Gabinete Português de Leitura), գրադարան, գտնվում է Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում։

Իր ծառայությունների համար գրադարանը բազմիցս պարգևատրվել է։ Նրա շենքը, արտաքին և ներքին ձևավորման շնորհիվ համարվում է քաղաքի տեսարժան վայրերից և բազմիցս հայտնվել է տարբեր ֆիլմերում։ 2014 թվականին այն աշխարհի լավագույն գրադարաններից չորրորդն էր։

Պատմություն

Գրադարանը հիմնադրվել է 1837 թվականին պորտուգալացի 43 քաղաքական միգրանտների խմբի կողմից` պորտուգալական մշակույթը բրազիլական կայսրության մայրաքաղաքում զարգացնելու համար։ 1900 թվականից սկսած գրադարանը դարձավ հանրաճանաչ։

Գրադարանի շենքը նախագծվել է նոր մանուելյան ոճով՝ պորտուգալացի ճարտարապետ Ռաֆայել դա Սիլվա Կաստրոյի կողմից, կառուցվել է 1880-1887 թվականներին[1]։ Բրազիլիայի կայսր Պեդրու II-ը 1880 թվականի հունիսի 10-ին  դրել է շենքի հիմքը, իսկ նրա դուստրը՝ Բրազիլիայի արքայադուստր Իզաբելլան 1887 թվականի սեպտեմբերի 10-ին իր ամուսնու հետ հանդիսավոր կերպով բացում են գրադարանը։

Շենքի ճակատը ստեղծվել է Լիսաբոնում վանքի հիերոնիմիտների ձևով և նավով տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Հուշարձանները իրենց մեջ ներառում են Պեդրու Կաբրալի, Լուիշ դի Կամոենսի, Հենրի Ծովագնացի և Վասկո դա Գամայի անունները։ Հարթաքանդակները հիմնականում Ֆեռնան Լոպիշի, Ժիլ Վիսենտեի, Ալեքսանդր Հերկուլանոնի և Ժուանա դե Ալմեյդայի պատկերներով են։ Ընթերցասրահի ինտերիերը, գրախանութները, ջահը և վիտրաժային առաստաղը պատկանում են նեոմանուելյան ոճին։

Բրազիլիայի գրականության ակադեմիայի պատմությունը կապված է նաև գրադարանի հետ։

Contributo para traçar o perfil do público leitor do Real Gabinete Português de Leitura: 1837-1847
Photographies by:
Mayumi Ishikawa from JAPAN - CC BY-SA 2.0
Donatas Dabravolskas - CC BY-SA 4.0
Donatas Dabravolskas - CC BY-SA 4.0
Statistics: Position
3054
Statistics: Rank
38798

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
176254839Click/tap this sequence: 1332

Google street view

Where can you sleep near Պորտուգալական թագավորական գրադարան ?

Booking.com
489.445 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 83 visits today.